Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Հակոբ Արշակյանը զբաղեցնելու է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Այս տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց նաեւ Արշակյանը: Նա այսօրվանից դե ֆակտո կատարում է փոխնախարարի պարտականությունները, սակայն վարչապետը դեռ հրամանը չի հաստատել:
«Ես արդեն աշխատանքի մեջ եմ գտնվում, առավոտից աշխատում եմ: Նախարարի հետ հանդիպել եմ, նա պետք է հրամանը գրի, ուղարկի վարչապետին, որպեսզի նա հաստատի: Ես հանդիպել եմ վարչապետի հետ եւ տեղեկացրել է ինձ, որ պետք է ստանձնեմ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Այսօր արդեն հանդիպումներ եմ ունեցել ու հիմա էլ աշխատանքային իրավիճակը շարունակվում է, նախարարությունում եմ»,- ասաց նախարարի առաջին տեղակալը:
Աղբյուրը՝ armtimes.com