Հրանուշ Հակոբյանը հեռանում է սփյուռքի նախարարի պաշտոնից

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հեռանում է երկար տարիներ զբաղեցրած պաշտոնից։

 Այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին:
«Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույնը և որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ուժեղացնեն», — ասել է Հակոբյանը:

Նա նշել է, որ նոր թիմ է գալու, որին հաջողություն է մաղթում:

Հակոբյանը սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2008թ. հոկտեմբերի-ի 1-ից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am