ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է պաշտոններից ազատել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանին: Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»: