Վրաստանի վարչապետը հույ ունի, որ հայ–վրացական բարեկամությունը կամրապնդվի։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Շնորհավորում ենք Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ամենայն բարիք եմ մաղթում ձեր նախաձեռնություններում։ Վրաստանը սատարում է բարեկամ Հայաստանին։ Հավատում եմ, որ մեր երկրների ամուր կապն ու բարեկամությունը կխորանան»,- գրել է նա։
Կվիրիկաշվիլին ավելի վաղ Հայաստանի ներքաղաքական հարցերը քննարկել էր Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Աղբյուրը՝ armeniasputnik.am