Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ:
«Ակնկալում եմ, որ Ձեր գործունեությունը կառավարության ղեկավարի պաշտոնում կնպաստի մեր երկրների միջեւ բարեկամական, դաշնակցային կապերի, ԱՊՀ-ի, Եվրասիական տնտեսական միության եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործընկերային փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,- Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Ռուսաստանի նախագահի շնորհավորական հեռագրում:
Աղբյուրը՝ armtimes.com