Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ 16-րդ վարչապետ, կողմ քվեարկեց 59 պատգամավոր, դեմ՝ 42

Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Նա ՀՀ 16-րդ վարչապետն է, խորհրդարանական համակարգի երկորդ վարչապետը:

Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 59 պատգմամավոր, դեմ՝42: Նրան այս պաշտոնի համար առաջադրել էին պատգամավորների 1/3-ը՝ ԵԼՔ, Ծառուկյան եւ ՀՅԴ խմբակցություններից: Նշենք, որ առանց ՀՀԿ կուսակցության օժանդակության Նիկոլ Փաշինյանը չէր կարող ընտրվել վարչապետի պաշտոնում: ՀՀԿ-ն նրան տվեց 11 կողմ քվե: Ի դեպ, հանրապետականը մայիսի 1-ին ձախողել էր վարչապետի ընտրությունը:

Աղբյուրը՝ armtimes.com