Կարեն Կարապետյանը լքո՞ւմ է ՀՀԿ-ն

«Ժամանակ» թերթը գրում է, որ պատգամավորը պատրաստվում է նոր կուսակցություն հիմնադրել։

 «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը պատրաստվում է դուրս գալ ՀՀԿ-ից և նոր կուսակցություն հիմնադրել:
«Կարապետյանը նախկինում էլ է բազմիցս հրապարակային դժգոհություն հայտնել վարվող ներքին քաղաքականությունից, իսկ համաժողովրդական շարժման հաղթանակը ապահարզանի հարմար առիթ է»,- նշված է հոդվածում:

«Ժամանակ» թերթը հիշեցնում է` դեռևս 2005թ. Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը և ներկայիս էլի մի քանի կարկառուն ՀՀԿ-ականներ ձեռնամուխ եղան նոր կուսակցության հիմնմանը՝ «Միավորում հանուն Հայաստանի» անվամբ, և նույնիսկ կուսակցության կենտրոնական գրասենյակ էին վարձել Խանջյան փողոցի վրա: Բայց այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը կանխեց այս կուսակցության ստեղծումը՝ համոզելով հիմնադիրներին իր հետ միասին անդամակցել ՀՀԿ-ին:

Աղբյուրը՝ armeniasputnik.am