ՀՀԿ-ն լինելու է կառուցողական ընդդիմություն․ Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ճեպազրույցներին այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, վերահաստատեց , որ հավատարիմ են լինելու իրենց հայտարարությանը, այն է` կողմ են քվեարկելու Նիկոլ Փաշինյանին. «Բազմահազար հայտարարություններ են եղել ու դրանց 70 տոկոսը հետագայում չեն իրականացվել։ Նույնն էլ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կառավարության այնպիսի ծրագիր է բերելու, որ ՀՀԿ-ն չհաստատի ու գնան ԱԺ արտահերթ ընտրությունների»:

Վահրամ Բաղդասարյանի խոսքով` իրենք պատրաստ ենք դառնալ ընդդիմություն. «Անձը, որ մտածում է` եթե մտել է քաղաքականություն միայն իշխանություն լինելու համար, ապա դա անլուրջ է, դրա համար մենք պատրաստ ենք ընդդիմություն լինել, սակայն, մենք որեւէ կերպ չենք խանգարելու մեր երկրի շահերին ու զարգացումներին։

Աղբյուրը՝ 1in.am