Շարմազանովը բացել է փակագծերը. Կհեռանա արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած միակ ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ դեռ ՀՀԿ-ն չի քննարկել այն հարցը, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ ՀՀԿ ղեկավար:

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությունն իրենք չեն քննարկել: Հարցին՝ մանդատը վայր դնելո՞ւ հարց չի քննարկվել, Է. Շարմազանովն այսպես արձագանքեց. «Չէ, մանդատը վայր դնելու ի՞նչ խնդիր կա»:

Աղբյուրը՝ havasti-blog.site