ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ այսօր ՀՀ ազգային ժողովում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հնչեցրած տեսակետը անձնական որոշում է և չի համապատասխանում Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնական դիրքորոշմանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ նրա կողմից կատարվել է կարգապահական կոպիտ խախտում, որը կդառնա քննության նյութ:
Ըստ այդմ` ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն պահանջում է Աղվան Վարդանյանից վաղաժամ վայր դնել պատգամավորական մանդատը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ–ում ելույթների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարել էր, որ պատրաստ է վայր դնել մանդատը, բայց չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: