Պատերազմի ձեռնոցը նետված է, հետագա պատասխանատվությունը կրելու է իշխող կլանը. Զոհրաբյան

Մենք ընդունում ենք, որ իրենց մասին շատ ավելի լավ կարծիք ենք ունեցել, քան իրենք կան: ԱԺ-ում նման կարծիք հայտնեց Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ի դեմ քվեարկելու քայլին: Նա, պատասխանելով ՀԺ-ի հարցին, որ սա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ին չի հետաքրքրում հրապարակում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքը, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Դա նորություն չէ, որ ՀՀԿ-ին երեբեք չի հետաքրքրել  ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը առաջարկել է Փաշինյանին, մենք քվեարկել ենք նրա օգտին: Ես երբեւէ չեմ հավատացել ՀՀԿ-ի որեւէ խոստման, պարզապես այս անգամ որոշակի հույս կար, որ կունենան քաղաքացիական եւ մարդկային խոհեմություն սեփական ժողովրդին պատերազմ չհայտարարելու: Ձեռնոցը նետված է, եւ բոլոր հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է իշխող կլանը»,- ասաց Զոհրաբյանը:

Աղբյուրը՝ armtimes.com