ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին

ՀՅԴ խմբակցության  քարտուղար  Աղվան Վարդանյանը չի քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին:

Այս մասին նա հայտարարեց ԱԺ ամբիոնից.

«Ես չեմ կարող անձնական պատասխանատվություն ստանձնել և կողմ քվեարկել  պրն Փաշինյանին: Հակառակ պարագայում երեսպաշտորեն խախտած կլինեմ խղճով ու  համոզմունքներով քվեարկելու իմ սահմանադրական իրավունքը: Անկեղծ ասած սա ընտրություն էլ չի: Ինձ 2 տարբերակ են թողել՝ քվեարկել կամ Նիկոլին կամ Փաշինյանին: Հարգելի խորհրդարան ես չեմ քվեարկելու, բայց սա հարցի մի կողմն էր, ես դաշնակցական եմ ,  կուսակցություն, խմբակցություն եմ ներկայացնում, որը կողմ քվեարկելու որոշում ունի: Ինձ համար այս դժվար երկվությունից դուրս գալու մի ելք կա, եթե իմ կուսակցությունը պահանջի պատրաստ եմ վայր դնել մանդատս»:

Նա միաժամանակ կոչ արեց կազմակերպել արտահերթ ընտրություններ: