Նիկոլ գնաց իշխանության, բա ընդդիմադիր ո՞վ ա լինելու. Սեդրակ Սարոյան

Այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում հրավիրվել է հատուկ նիստ՝ քննարկելու ՀՀ վարչապետի պաշտոնում «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը:

«Էս կրիտիկական պահին չէի կարա չխոսեի: Էս պետությունը հենց-ընենց չի ստեղծվել, էս պետությունը մեզի ոչ մեկը նվեր չի տվել, ամեն մի թիզը գրավելու հարյուրավոր ընկերներ ենք կորցրել: Էսօր կամաց-կամաց սկսել ենք թշնամանալ: Քայլը կատարվավ՝ ասելով, թե մթոմ Սերժ Սարգսյանն ա խանգարում էս ժողովրդին՝ մոռանալով Սերժ Սարգսյանի արած գործերն ու լավն ու վատը: Էդ մարդն ասեց՝ լավ, չեք ուզում, ես գնացի՝ էս էլ ձեզի, աթոռն էլ ձեզի, սաղ էլ ձեզի»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ հավելելով, որ փաստորեն պաշտոնակռիվ է գնում արդեն:

Նրա խոսքով՝ «Նիկոլի նման ընդդիմադիր չկա, որ Նիկոլ գնաց իշխանություն, բա ընդդիմադիրն ով ա լինելու: Ըտենց ո՞նց կըլնի: Աշոտյանից ի՞նչ ընդդիմադիր, այ տնաշեն: Այ Նիկոլ ջան, որ դու ընցել ես իշխանության յանից, բա ես ո՞ւմ յանից ընցնեմ: Ընձի ուր ես մենակ թողնում էթում, գոնե իրար հետ յոլա էինք տանում: Նիկոլ ջան, լավ էլ քայլեցիր, բայց ինչի՞ իմիննոյ դու: Նիկոլին վարչապետ էլ դնեք, մեկ ա՝ էլի ընդդիմություն ա: Ո՞նց կըլնի էս ցելի կուսակցությանը փչացնենք: Դավայ ցրենք Ազգային ժողովը, տենանք՝ ով ինչքան ձայն կհավաքի: Իշխանություն տանք ձեզի, հիմա էլ Հանրապետականի խաղերը դո՞ւք խաղաք, ծեմ բոլե՝ էսօր փողը դեր չի խաղալու: Հենա իշխանություն ենք՝ կարո՞ւմ ենք տնօրեններին ասենք, որ աշակերտներին չթողեն գնան միտինգ»:

Սարոյանը հեգնեց Նիկոլ Փաշինյանին տրված հարցերը՝ դու գիտե՞ս քանի հատ սնարյադ պիտի կրակես. «Նիկոլ քաղաքական գործիչ, էն էլ ընդդիմադիր, շա՞տ գիդա Նիկոլ: Փորձում ենք փչացնել»:

Նրա խոսքով՝ էս խնդրում պարտվող ու հաղթող չպիտի լինի:

Աղբյուրը՝ 1in.am