ՀՀԿ-ականներ կան, որ անցել են Փաշինյանի կողմը. Նիկոլ Փաշինյանը կդառնա վարչապետ

«ՀՀԿ-ն այսօրվա քվեարկութունը տապալելով ոչ մի խնդիր չի լուծելու։ Նիկոլ Փաշինյանի վարչապետ չընտրվելուց հետո երկրում նորից սկսվելու է քաղաքացիական անհնազանդության գործընթաց։ Ամբողջ հանրապետությունով քաղաքական ու տնտեսական ճգնաժամը կշարունակվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրուցում ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն այս փուլում վերջին ճիգերն է գործադրում, քանի որ հասկանում է, որ Փաշինյանի ընտրվելը լուրջ հոգեբանական հարվածէ ՀՀԿ կառույցին ու բացի դա, այդ գործընթացով կդրվի ՀՀԿ-ի վերջի սկիզբը։

«Դրա համար նրանք կփորձեն մինչև վերջ դիմադրել հնարավոր բոլոր ճանապարհներով, այդ թվում տապալել Փաշինյանի քվեարկությունը»,-ասաց Բադալյանը։

Մեր դիտարկմանը, թե տապալելով վարչապետի ընտրությունը, ըստ էության, ՀՀԿ-ն գնում է դեպի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Բադալյանը արձագանքեց.«Դա ևս լուծում չի։ Հասարակության մեջ իրավիճակ է փոխվել։ Անգամ եթե այդ ընտրությունները իրենք կազմակերպեն, մեկ է մեծամասնության հույս չկա։ Հայաստանի ժողովուրդը վերածվել է հասարակության, իր իրավուքնների համար պայքարող ժողովրդի։ Դրա համար եթե արտահերթ ընտրություններ տեղի ունենան և անգամ վարկանիշային քվեարկությունը պահպանվի, այդ ընտրությունները կարող են պարզապես չկայանալ։ Ժողովուրդը կարող է դիմել ակտիվ բոյկոտի, իսկ եթե ընտրությունները չկայանան, ժողովուրդը նորից ընդվզի, այս վիճակը պահպանվի, ապա դա արդեն լուրջ խնդիրներ կհարուցի։ ՀՀԿ-ն հասկանում է , որ սա իր վերջն է»,-ասաց Բադալյանը՝ հավելելով, որ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո փոխվելուէ կառավարության կազմը, մարզպետեր, փոխմարզպետերը, ՀՀԿ-ական գյուղապետերը դուրս կգան ՀՀԿ-ից, դպրոցի տնօրենները ևս։

Այսինքն ՀՀԿ-ն, որը այս պահին հանդիսանում է վարչական ապարատի կուսակցություն, կորցնելու է իր ապարատը, որը ապագա ընտրական պրոցեսի վրա լուրջ ազդեցություն կունենա»,-ասաց քաղաքագետը։

Արմեն Բադալյանի խոսքով, եթե դրան գումարվի էլ նաև Ոստիկանապետի փոփոխություն, ապա ՀՀԿ-ն զրկվելու է նաև կրիմինալն օգտագործելու հնարավորությունից, իսկ ՀՀԿ-ն տոկոս է խփում վարչաֆինանսական կրիմինալ ռեսուրսի օգտագործմամբ։ Դրա համար էլ հիմա ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Եվ դա, ըստ Բադալյանի, տեղի չի ունենա, քանի որ ՀՀԿ-ականներ կան, որ անցել են Փաշինյանի կողմը, ուղակի դրա մասին չեն բարձրաձայնում։

Աղբյուրը՝ 1in.am