«Ժամանակ». Արմեն Գևորգյանը՝ վարչապետի պաշտոնի նախընտրելի թեկնածու

«Ժամանակ» թերթը գրել է. «Փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով երեկ մեկնել է Մոսկվա, նախագահ Արմեն Սարգսյանի համար վարչապետի պաշտոնի նախընտրելի թեկնածուն է: Գևորգյանը Մոսկվա ուղևորվեց, երբ Սարգսյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա ՀՀԿ-ական չէ և Հայաստանի իշխանական դաշտում ընկալվում է որպես չեզոք ֆիգուր:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը Հայաստանի իշխանական համակարգում հայտնվեց 1996թ՝ որպես այն ժամանակվա վարչապետ Արմեն Սարգսյանի օգնական»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Աղբյուրը՝ www.aysor.am