ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր կնոջը՝ Մելանյային, անվանել է հիասքանչ առաջին տիկին, սակայն նշել է նաև, որ նրա կյանքը բոլորովին էլ ամենօրյա տոն չէ՝ գրում է life.ru-ն:
«Հիասքանչ առաջին տիկին: Նա հոյակապ է: Ժողովուրդ, դուք կարծում եք՝ նրա կյանքը հե՞շտ է, այնքան էլ հեշտ չէ»,- հայտարարել է Թրամփը Փենսիլվանիայում իր համակիրների առջև ելույթի ժամանակ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մելանյան հաճախ է քամահրում առաջին տիկնոջ պարտականությունները. հրաժարվում է լուսանկարվել ամուսնու հետ, բռնել նրա ձեռքից, իսկ Թրամփին քննադատում են կնոջ հետ ոչ այնքան բարեկիրթ վերաբերմունքի համար:
Աղբյուրը՝ 1in.am