Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին սևամորթ նախագահը՝ Բարաք Օբաման, բանակցում է ամերիկյան Netflix առցանց ծառայության հետ՝ քննարկելով սեփական շոուն թողարկելու հարցը:
Ինչպես նշում է nytimes.com-ը, ընկերությունը պատրաստ է վճարել նախկին նախագահին ու նրա տիկնոջը՝ Միշել Օբամային, որը ևս մասնակցում է բանակցություններին:
Հայտնի է, որ շոուն հասանելի է լինելու միայն սթրիմինգային ծառայության միջոցով, որն ամբողջ աշխարհում ունի մոտ 118 մլն բաժանորդ:
Աղբյուրը մանրամասնում է, որ շոուի ձևաչափն ու սերիաների քանակը դեռևս որոշված չեն:
Նշվում է, որ Բարաք Օբաման մտադիր չէ ստեղծվելիք շոուն օգտագործել որպես գործող նախագահ Դոնալդ Թրամփի ու մյուսների՝ իրեն ուղղված քննադատություններին պատասխանելու հարթակ: Ամուսիններն ավելի շատ հակված են մարդկանց ոգևորող, մյուսներին ներշնչող պատմություններով կիսվել:
Աղբյուրը՝ tert.am