Լեգենդար երաժիշտ Քուինսի Ջոնսը հայտարարել է, որ մի ժամանակ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի դստեր՝ Իվանկա Թրամպի հետ:
Ավելին, նա նշել է, որ աղջիկը շատ կրքոտ է եղել: Ըստ երաժշտի ՝ դա եղել է 12 տարի առաջ: Այդ ժամանակ նրանց ընդհանուր ընկեր Թոմի Հիլֆիգերը Ջոնսնին ասել է, որ Թրամպը ցանկանում է նրա հետ ընթրել, իսկ վերջինս բաց չի թողել նման հնարավորությունը: Չի նշվում՝ հանդիպումը ռոմանտիկ բնույթ կրել է, թե ոչ:
«Նա շատ կրքոտ էր: Նա ամենագեղեցիկ ոտքերն ուներ»,-նշել է վերջինս:
Դոնալդ Թրամպի հետ նա նույնպես ծանոթ է, սակայն շատ քիչ բան է հիշում նրա մասին. «Նա սահմանափակ մարդ է, նարցիսիզմով տառապող: Ես նրան տանել չեմ կարողանում»:
Ավելի վաղ Քուինսի Ջոնսը հայտարարել էր, որ նա հանդիպել էր նաև Մերիլին Մոնրոյի հետ ու հայտարարել է, որ նա մարգարտե կրծքեր ունի:
Երաժիշտը երեք անգամ ամուսնացած է եղել, նա ունի 7 երեխա:
Աղբյուրը՝ life.panorama.am