Կարո Փայլան. Հարձակվել են, քանի որ հայ եմ (Տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում Սահմանադրական հանձնաժողովի նիստում ինձ վրա հարձակումը կապված էր իմ հայ լինելու հետ։ Նման հայտարարություն է արել քրդական «Ժողովուրդներիդ դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը։

Թուրքական Bianet.org-ի հետ զրւոյցում Կարո Փայլանը պատմել է, որ իր վրա հարձակումը նախօրոք ծրագրավորված է եղել։ Նա շեշտել է, թե իշխող կուսակցության անդամները իր վրա հարձակվել են միայն այն բանի համար, որ ինքը ասել է, թե համաձայն չէ իրենց պնդման հետ։

«15 հոգով փորձեցին ինձ հետ ինքնադատաստան տեսնել։ 20-30 վայրկյանում 100 հարված են ինձ հասցրել։ Հարձակումը կապված էր իմ հայ լինելու եւ մարդու իրավունքների պաշտպան լինելու հետ։

Ամեն ինչ տեսագրության մեջ պարզ երեւում է։ Դատի չեմ տալու, քանի որ դրական բան չեմ սպասում։ Տեղի ունեցածը թողնում եմ հասարակության խղճին։

Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերին պատգամավորական անձեռնմխելությունից զրկելու օրինագծի քննարկումների ժամանակ իշխող կուսակցության պատգամավորները 3 օր շարունակ հարձակվել են քուրդ պատգամավորների վրա։ Իսկ մայիսի 3-ին իշխող կուսակցության անդամների գլխավոր թիրախը եղել է Կարո Փայլանը։

www.top-news.am