Շնորհավորում եմ համայն հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը:

Արեւմտյան Հայաստանի Լուսավորության Նախարարությունը շնորհավորում է համայն հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող 2016 թվականն արգասաբեր տարի լինի մեր ժողովրդի համար, յուրաքանչյուր հայ օջախում տիրի խաղաղություն, ուրախություն գեղեցիկ կյանք, առատ ու լիքը սեղաններ: Հայոց աշխարհը լցվի սիրով, լույսով և արդար ցանկություններով: Թող իրագործվի համահայկական ուսումնական ծրագիրը: Թող Հայոց Սահմանին Տիրի Խաղաղություն, որ Հայ Մայրն ու Հայ Հայրը սահմանից Բարի Լույս ու Ավետիս առնեն եւ թող Հայ զինվորն ու արտերկրի հայը վերադառնան իրենց ՏՈՒՆ:

Ցանկանում եմ ձեզ հետ շրջագայել Արեգակնային համակարգի, Հայ աստղագիտութեան, Հայոց Աղթարական կենդանակերպի համակարգով:

Հայոց դիցաբանության մեջ

Բախտի անիվը՝ ունեւորությունն ու ընտանեկան հաջողու թյունը տնօրինում է արևային Միհրը:

Ճակատագիրը՝ կյանքի նախորոշված ուղին և տևողությունը տնօրինում է Տիր Աստվածը:

Հայոց ավանդական կենդանակերպը ներկայացնում են արեգակի տասներկու աստղա տները: 12 -Թիվը խորհրդանշում է հակասությունները հաղթահարած մարդուն, Արեգակնային Աղեղնավոր Հայկին, որը կարողացավ հաղթանակել, ապա համակարգել տարվա 12 մասից բաղկացած տիեզերական Արեգակնային աստղատները: Արեգակը երկնակա մարով իր տարեկան շարժման պտույտի ընթացքում,արեւմուտքից-արեւելք, գտնվում է յուրաքան չյուր աստղատանը:

Արեգակնային նույն համակարգով է համակագրված 12 տարիների աստղատները, տանուտերերն են Արեգակի արեգակնածիրն ընդգրկող 12 աստղատները. Տարվա տանուտերը կրկնվում է յուրաքանչյուր 12 տարին մեկ:

Խոյ 2009, Ցուլ 2010, Երկվորյակներ 2011, Խեցգե տին 2012, Առյուծ 2013, Կույս 2014 , Կշեռք 2015, Կարիճ կամ Օձակալ 2016, Աղեղնավոր 2017, Այծեղջյուր 2017, Ջրհոս 2018, Ձկներ 2019:

Ըտ Արեգակնային համակարգի, Հայ աստղագիտութեան 2016 թվականը Օձակալ, Օձակիր, Կարիճի տարին է

Այժմ ներկայացնենք Օձակալի, Օձակիր, Կարիճ, աստղատան հիմնական բնութա գրերն ու նրանից տնօրինվող տարվա որոշ խորհուրդները:

Օձակրի աստղատունը հայոց աղթարական պատկերասրահում պատկերվում է որպես Հսկա մի Դյուցազն՝ ձեռքերում բռնած վիթխարի վիշապ օձ, ու ձախ ոտքն էլ Կարիճի գլխավերեւում: Աստղալից երկնքի պատկերասրահում երեւում է ոչ միայն Վահագնի հայտնի Վիշապամարտը, այլեւ՝ Օձակալ դյուցազնի տիեզերական մարտը Կարիճի դեմ:

Ըստ հայոց դիցազրույցների՝ Համասփյուռ կոչված դիցական Ծաղիկը՝գտնողներին կյանք, հարություն ու անմահություն է պարգեւում: Դիցական Ծաղիկը պահպանում է արքայիկ՝ Նաղաշ, խորհրդավոր Օձը: Օձը խորհրդանշում է բժշկությունը: Կենդանի էակներին անմա հություն պարգևող հենց այս ծաղիկն էր փնտրում Գիլգամեշը: Նա գտավ ծաղիկը, բայց Նաղաշ Օձն այն գողացավ: Ըստ դիցաբանության, սա ներկայացնում է հրաշագործ բժիշկ Տիրին, որը կարողանում էր մարդկանց, առողջացնել, հարություն տալ:

Հայ աղթարական պատկերասրահում Կարիճը պատկերված է ձեռքերում զույգ կարիճներ բռնած Կշեռքի տանուտեր Սանդարամետ Դիցամոր տեսքով, ով, կարիճներին բռնել է ուղիղ աղեղնավորի Աղեղի առաջ: Աղեղնավորի նետ ու աղեղն ուղղված է Կարիճի վրա:

«Օձակրի» աստղանշանի տակ ծնվածները՝ դժուարութիւններ յաղթահարող, անվախ, քաջ, հնարող, , ինքնագոհ, ինքնավստահ, ինքնապաշտպան, առողջ, շատ զգայուն, յաճախ շատ անխիղճ, զգացական, մի քիչ ծոյլ, շուտ ընկերացող, հաճախ մտերմիկ մարդիկ են:

Հաւատում եք, թե ոչ, մաղթում եմ Ձեզ հաճելի եւ բարի անակնկալներով լեցուն, բախտաբեր եւ երջանկաբեր տարի, թող Բախտի ու ճակատագրի անիվը Ձեր կյանքը լցնի միայն բարի-բարիքով, լույսով ու առողջութեամբ:

. 12 մասից բաղկացած տիեզերական Արեգակնային աստղատները

Խոյ 2009,

Աստղազարդ երկնքում խոյն է իշխում Թագակիր այրը ,

Բռնած մի ձեռքում թուր, մի ձեռքին գլուխ հաղթանակից ավար

Այս պատերազմիկ ու հաղթական այրը՝ աստղատանն իշխող Խոյակերպ Հոռն է,-

Ցուլ 2010,

Երկնակամարում ցուլին բազմած գույնզգույն ծաղկեպսակով,Աստղազարդ քողով, ձեռքին սազ ունեցող, Ցուլի Աստղատանն իշխող, Դիացամայր Անահիտ է:

Խորհրուրդը պարկեշտությունն ու զգաստ վարքը, «զգաստությունների մայր»:

 Երկնային Ցուլը երկրի վրա համապատասխանում է Հայկական Տաւրոս լեռնաշղթային:

Երկվորյակներ 2011,

Երկվորյակներին իշխում են Տիրն ու Անահիտը

Մեզանում պատկերված է երկգլուխ ու միամարմին այրի տեսքով, որի մի ձեռքում մարդու գլուխ է, մյուսում ՝ գիրք:

Երկվորյակների գաղափարն առկա է նաև մեր Էպոսում՝ հանձինս Սանասարի և Բաղդասարի: Հանձինս Արամ եւ Հայկ Նահապետների:

Խեցգետին 2012,

Մեզանում պատկերված է, որպես հսկա խեցգետնանման կենդանի, որն իր զույգ չանչերով բռնել է պատանու դեմքով Լուսնակը: Այս աստղատնում իշխում է Աստղիկը:

   Խեցգետին կենդանակերպի երկրային պատկերը համապատասխանում է Հայկական Լեռնաշխարհի Բիւրակնեան լեռնազանգուածին:

   

Առյուծ 2013,

Առյուծ աստղատանը իշխող դիցը Միհրն է:

Պատկերվում է ընձառյուծի գավակին հեծած պատանու դեմքով Արէգակի տեսքով, աստղատան տնակալ երկնամարմին : Նրան կոչում են Առյուծածին, առյուծաձև, առյուծաբաշ Միհր:

Կույս 2014 ,

Այս կինը աստղատանն իշխող խորագետ կույս Նանեն է,

Մեզանում պատկերված է ձեռքերում զույգ կանաչ ոստեր բռնած կնոջ տեսքով, ձեռքի ոստերն էլ խորհրդանշում են կուսությունը:

Կշեռք 2015,

Կշեռքը աստղատանն իշխող Դիցամայրն է,

Մեզանում պատկերված է գլխով կշեռքի զույգ նժարներ պահող կնոջ տեսքով:

Սանդարամետ Դիցամայրը մարդկանց հոգիների դատի ժամանակ, չափում է նրանց բարի ու չար գործերը և բարեխոսում նրանց համար:

Կշեռքը կոչել են նաև «Խեքեր (Հայկեր)» ՝ ասելով, թե նրա Ութ աստղերը նեկայացրել են Հայկի չորս ուստրերին ու չորս դուստրերին: Այդ աստղերը խորհրդանշել են նաև Արարչի կողմից յուրաքանչյուրին՝ ըստ արժանիքի, յուր վարձքը տալու աշխատանքի վարձահատուցման գաղափարը:Կշեռքի տակ է պտղակիթի, բերքահավաքի գաղափարը: Կշիռքի հանդիպակաց զոյգը Խոյ կենդանակերպն է՝

Կարիճ կամ Օձակալ 2016,

Ցանկանում եմ Արեգակնային համակարգի,Հայոց Աղթարական կենդանակերպի համակարգի, Օձակալի, Օձակիր, Կարիճ ի տարվա խորհուրդները:

Այժմ ներկայացնենք Օձակալի, Օձակիր, Կարիճ, աստղատան հիմնական բնութագրերն ու նրանից տնօրինվող տարվա որոշ խորհուրդները:

Օձակրի աստղատունը մեզանում պատկերվում է որպես Հսկա մի Դյուցազն՝ ձեռքե րում բռնած վիթխարի վիշապ օձ, ու ձախ ոտքն էլ Կարիճի գլխավերեւում: Աստղալից երկնքի պատկերասրահում երեւում է ոչ միայն Վահագնի հայտնի Վիշապամարտը, այլեւ՝ Օձակալ դյուցազնի տիեզերական մարտը Կարիճի դեմ: Այդ մասին է խոսում հսկայի ոտքը կարիճի գլխավերեւում գտնվելը. կարծես թե, ուզում է նրան ոտքով տրորել, ինչպես՝ Վահագնը վիշապի գլուխը:

Ըստ հայոց դիցազրույցների՝ Համասփյուռ կոչված դիցական Ծաղիկը՝ գտնողներին կյանք, հարություն ու անմահություն է պարգեւում: Դիցական Ծաղիկը պահպանում է արքայիկ՝ Նաղաշ, խորհրդավոր Օձը: Օձը խորհրդանշում է բժշկությունը: Կենդանի էակներին անմահություն պարգևող հենց այս ծաղիկն էր փնտրում Գիլգամեշը: Նա գտավ ծաղիկը, բայց Նաղաշ Օձն այն գողացավ: Ըստ դիցաբանության, սա ներկայացնում է հրաշագործ բժիշկ Տիրին, որը կարողանում էր մարդկանց հարություն տալ:

Մեր աղթարական պատկերասրահում Կարիճը պատկերված է ձեռքերում զույգ կարիճներ բռնած կնոջ տեսքով, Կշեռքի տանուտեր Սանդարամետ Դիցամայրն է, ով, կարիճներին բռնել ուղիղ աղեղնավորի Աղեղի առաջ: Աղեղնավորի նետ ու աղեղն ուղղված է Կարիճի վրա:

Աղեղնավոր 2017,

Մեզանում պատկերված է, որպես առյուծի մարմնով թագակիր պատանի, որը նետահարում է իր իսկ վիշապագլուխ պոչը:

Աստղատանն իշխող աղեղնաձիգ դիցը ամպրոպային Արամազդն է, որն իր կայծակնային նետերով շանթահարում է չարաբնույթ էակներին ու իրեն դիմադարձողներին: Այս խորհրդապատկերից երևում է նաև Չարի վերաբերյալ մեր նախնիների ընկալումը. այն Դիցահոր մի մասն ու նրա հակոտնյան է:

Այծեղջյուր 2017,

Մեզանում պատկերված է եղջույրներով այծին բազմած, ութաթեւ աստղին բազմած այրի, որն իր ձեռքերում բռնած ունի Նապաստակ, Գեղարդ, Արեւ, Թագ ու Խաչ: Մի ձեռքն ազատ է:

Աստղատան կերպը քարայծն էր՝ Հայկական լեռնաշխարհի հնէաբնակ ու պաշտամունքային կենդանին:

Այս աստղատանն իշխող դիցեր են, Արարիմ- Արամմա -Արամազդ Դիցահայրը

Ջրհոս 2018

Մեզանում պատկերված է պարանով օդում ութաթև աստղ պահած ծերունու տեսքով: Աստղի ներքո գտնվում է պատվանդանին դրված ջրով լի սափորը:

Ութաթև աստղն իրականում ներկայացնում է երկնքի ու երկրի, արական ու իգական սկիզբների, հոգևորի ու նյութականի փոխմիասնությունը: Երկու Քառագագաթ քառանկյուններ, իրար վրա իջած, մեկը ներկայացնում է երկիրը, երկինքը, արականն ու հոգևորը, մյուսը ՝երկինք, երկիրը, իգականն ու նյութականը:

Սափորը ներկայացնում է անմահության կամ իմաստության սրբազան հեղուկը: Ծերունին դրա պահապանն է, որ փոխարինում է Ջրհոսում իշխող դիցին, իմաստուն ու ստեղծարար, մարդաստեղծ Էյա-Հայա դիցին: Նա մեկ պատկերվում էր, որպես իրենից դեպի վար՝ զույգ Եփրատն ու Տիգրիսը, մեկ էլ՝ չորս գետեր, ավելանում են Արածանին ու Արաքսը բխեցնող: Այսինքն, այս դիցը, ինչպես նաև Ջրհոսում իշխող դիցը, յուրովի խորհրդանշում են Հայոց աշխարհը:

Ձկներ 2019

Ձկների հին հայկական դիցաբանությունում ձկնակերպ դիցական էակը Օհանես է հետ:

Մեզանում պատկերված է մեծ, կապույտ ձկան վրա բազմած ալևորի տեսքով, որի ամեն ձեռքում մեկական ձուկ կա:

Ալևորի բռնածը՝ Ձկները աստղատան զույգ ձկներն են, իսկ կապույտ, մեծ ձուկը՝ Կետ (կետաձուկ) համաստեղությունն է, որը գտնվում է Ձկների տակ: Այսինքն, Կետն ու Ձկները մեզանում դիտվել են, իբրև մեկ համաստեղություն, որի տանուտերը երկնային Ալևորն է, Արարչածինը:

Ահա Այսպիսի պատկեր ունիԱրեգականային համակարգի Հայոց Աղթարական կենդա նակերպի համակարգը:

Կազմեց Կարինե Հայրապետյանը

Արեւմտյան Հայաստանի Լուսավորության Նախարար

2015 դեկտեմբեր 29 -ին