Արեւմտյան Հայաստան Պետության Կառավարության Լուսավորության Նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվություն

Բարև Ձեզ, Տիարք եւ Տիկնայք Հայոց Աշխարհի,

հարգելի գործընկերներ, հյուրեր:

Ողջունում եմ ձեզ:

Ձեզ եմ ներկայացնում Արեւմտյան Հայաստան Պետության Կառավարության Լուսավորության Նախարարության կողմից 2015 թվականին իրականացված գործունեության հաշվետվությունը: Նախարարությունն իր աշխատանքները տանում է Հայոց Ազգային գաղափարախոսության շրջանակներում: Աշխատանքները մենք իրականացնում ենք մի քանի ծրագրերով՝ Արեւմտյան Հայաստանի Լուսավորության Նախարարության, Գիտությունների Համահայկական-Միջազգային Ակադեմիայի, Երեւանում ՝«Հայք» Համահայկական ուսումնական նախագծի, «ՀԱՅՔ» Մտավորականների Ֆորումի անդամների, լրատվության ներկայացուցիչների եւ պարզապես համագործակցություն Արեւմտյան Հայաստանի խնդիրներով հետաքրքրվող մարդկանց հետ:

Արեւմտյան Հայաստան Պետությունը, Լուսավորության նախարարությունը որդեգրել, ժառանգել է ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ՀՆԳԱՄԱՏԵԱ հիմնադրույթային ԳԱՂԱՓԱՐԸ՝

-ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

-ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ,

-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

-ԱՐԻԱԿԱՆՈԻԹՅՈՒՆԸ,

-ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԴՈԳՄԱՏԻԿ ՀՆԳԱՄԱՏԵԱ Արեւապաշտական գաղափարը Ի Սկզբանե Ի Վերուստ արեւապաշտական գաղափարախոսության հիմնադրույթներն են, որոնք ժառանգաբար փոխանցվել են Երվանդունիների Թագավորության Դիցահամակարգին, այն ներկայացնում են Հայոց Հինգ Արեւապաշտական Աստվածները՝ ԱՐԱՄԱԶԴ, ԱՆԱՀԻՏ, ՏԻՐ, ՎԱՀԱԳՆ,ՄԻՀՐ, որոնց գահանիստ Լեռն է Նեմրութը կամ Նամերութը: Որը բացատրվում է՝ Նա- Ան երկինք, -me=մե աստվածային իմաստնության ու միասնականության խորհուրդն է, Ութը-Արեւի գաղափարագիրն է:

Հայոց այս ՀԻՆԳ գաղափարախոսությունից միայն երկուսը՝ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ու ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ժառանգաբար փոխանցվեցին Քրիստոնեությանը:

Այժմ մեկնաբանենք գաղափարախոսության էությունը՝ առանձին վերցրած:

ԱՌԱՔԵԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ըստ աւանդոյթի, համաշխարհային ջրհեղեղից յետոյ, մարդու կեանքի պահպանութեան խնդիրը -me=մե աստվածային իմաստնության խորհուրդը, ներքին միասնական «մենք» ձեւի կապը դրուեց Նոյ Նահապետի եւ նրա յետնորդների վրայ:

Ի սկզբանէ հայ ժողովուրդը իր Առաքելական գործունէութիւնը սկսեց Արարատեան Աշխարհից, Հայկ եւ Արամ երկվորյակային Աստվածներն են համարվում հաղթողները եւ ԱՌԱՔԵԼԱԿԱՆՆԵՐԸ: Այս Առաքելութեամբ է ներկայանում հայ ժողովուրդը ողջ քաղաքակիրթ աշխարհին:

ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Հայ ժողովուրդը քաղաքակրթութեանը յայտնի է որպէս Լուսաւորեալ եւ Լուսաւորող Ժողովուրդ: Հազարամեակներ շարունակ հայ ժողովուրդը կատարել է Լուսաւորողի՝ Ուսուցչի կայուն իր աշխատանքը: Սա այն բացառիկ գծերից մէկն է, որով բոլոր ժամանակներում ճանաչել են ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:

ԲԱՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Հնագոյն աշխարհում Հայոց Արքաների համար ընդունուած էր Աստվածային եւ Արքայական խոսքը ժողովրդին ուղղել եւ միջպետական հարաբերությունները հաստատել Բանախոսների միջոցով եւ յաղթանակներ տանել բանախօսների օգնութեամբ: Այդ պատճառով է, որ մենք մեր զինուած ուժերին՝ Զօրքին անուանում ենք նաեւ Բանակ :

ԱՐԻԱԿԱՆՈՒԹՅԻՒՆ

Երբ հայոց արքաներն իրենց ցանկալի յաղթանակը չէին ստանում հայոց Բանախօսների միջոցով, այն ժամանակ դրված խնդիրները լուծում էր Հայոց Զօրքը: Պատմութիւնից յայտնի է, որ Հայոց Զօրքը միշտ Մարտունակ է եղել: Հայոց Զօրքը միշտ հաղթանակել է իր Արիականութեամբ, հաղթել է նույնիսկ ուժով իրեն մի քանի անգամ գերազանցող հակառակորդին: Հայ Բանակը հայոց Արիականության ժառանգորդն է:

ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Մեր նախնիները՝ Հայոց Արքաները, Բարեպաշտ էին: Մեր փառահեղ նախնիները այս չորս գաղափարների միասնականությամբ եւ Բարեպաշտութեամբ են կարողացել պահել եւ պահպանել հայ ժողովրդին՝ հասցնելով 21-րդ դար: Լինենք մեր հզօրագոյն Բարեպաշտ նախնիների իրաւունքների ժառանգորդը:

Ազգային գաղափարախոսության հիմնադրույթների

վերականգնման նպատակ

-Հիմնել Հայրենագիտության քաղաքակրթական բոլոր ժամանակաշրջանները «Ի սկզբանէ մինչեւ այսօր» շաղկապելու, ազգային արժէքները՝ հավատը, կրոնը, լեզուն, մշակույթը, պատմությունը վերականգնելու, պատմության կեղծարարություն ները ճշտելու – ուղղելու, վերախմբագրելու հետազոտությունների ռազմավարական  կենտրոն: Կենտրոնը կհամակարգի առաջադրած հետեւյալ աշխատանքները.

«Աստվածաշնչի» գաղափարական վերականգնման գործընթաց: «ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ» վերաշարադրում եւ վերախմբագրում՝ հայոց հավատի պատմու թյանը եւ հայոց ազգային գաղափարական հիմնադրույթներին համապատասխան: Ազգային արժեհամակարգի հսկայածավալ, պատասխանատու աշխատանքն իրակա նացնելու համար հրավիրում ենք հոգեւորականների, պատմաբանների, գիտնական ների, մտավորականների:

Չինական փիլիսոփաներն ասում են`

– «Տիրում ես դու պատմությանը` տիրում ես ներկային, քո ձեռքին է նաեւ ապագան»:

Ներկայացնենք հատվածներ՝ արդեն կատարված աշխատանքներից

1) Ուսումնասիրելով Հին Կտակարանի Արամ-Էլամի եւ Լուդի ,Փհռուգների մի շարք այլ պատմա-դիցական անունների հետ կապված մշակութային առանձնահատկությունները եւ շումերական սալիկների փաստերը, հանգեցինք այն եզրակացության, որ Արամ-Էլամը, Լուդը ԷՆԿԻ -Էա-Հայա Աստծո Իմաստուն Աբգարներն են: Արամ-Էլամը, Լուդը չէն կարող լինել Սեմի որդիները՝ նրանք ներկայացնում են Արեւի պաշտամունքը՝ արեւակիր են: Արամ-Էլամը, Լուդը Հին Կտակարանում ներկայացված են որպես Սեմի որդիներ, որն էլ դարձել է ճակատագրական ապատեղեկատվություն, եւ այդ կողմնակալ վերաբերմունքի արդյուն քում ի հայտ են գալիս պատմական-մշակութային-կրոնական հակասություններ եւ անհամատեղելիություն:

Գերմանացի մշակութաբաններ Otto Kaiserը, Bernd Janowski-ն եւ Gernot Wilhelm Schwemer-ը «Texte aus der Umwelt des Alten Testaments (կարճ՝ TUAT)» հատորում ուսումնասիրելով եւ հետազոտելով նախաջրհեղեղյան ժամանակի փաստագրական սալիկները, գտնում են, որ «շումերական» նախատեքստերը, որոնք թարգմանված են աքքադերեն, շումերերեն, էբլայտերեն, ասորերեն (sumerisch, akka disch, eblaitisch) եւ այլ լեզուներով՝ ներառյալ գերմաներեն, կարող են նաեւ այլ համապատասխան մշա կույթների, լեզուների միջոցով նորից թարգմանվել եւ ըստ իրենց պատմության, լեզվական եւ մշակութային կոնտեքստի համաձայն՝ մանրամասն մեկնաբանվել:

Արեւելագետ եւ դիցաբան Georg Friedrich Creuzer, Dr. phil. Dr. Theolog. Professor Philologie «Werk Symbolik und Mythologie» (1812)** իր աշխատանքում մեջբերում է արել «շումերական» համարվող տեքստերը:

Erra-Epos, Tafel I 162..սալիկի Լեգենդի համաձայն, Ab –Gal –Lu* Ափ-Գալ-Լու-ները կամ Ափգալլու Իմաստունները արարվել են ԷՆԿԻ -Էա-Հայա Աստծո կողմից: Ափ են եկել մարդկանց մոտ Համաշխարհային քաղցրահամ օվկիանոսից ՝Абзу – Ափ- Ձուից (1): Абзу – Ափ Ձուն Էնկի Հայա Աստծո եւ Տիամատ Նախամոր մասն է: Այսինքն, ըստ հայերեն լեզվամտածո ղության եւ բանախոսության, նրանց Ձուն է:

Ab –Gal –Lu * Ափ Գալ Լույս իմաստունները՝ հայերեն բառացի մեկնաբանությամբ դառնում են Ափ Գալացող եւ Լույս բերող մարդիկ կամ Աստվածներ:

Այստեղ հստակ նշված է, որ Մեծ Արամ, Էլամ, Լուդ, Փհռուգներ, Ութու-Աբձու, Օ-հան 7 Աբգարները Էնկի Հայա Աստծուց Արարված Իմաստուն Արքաներն են:

Ab –Gal –Lu* Ափ-Գալ-Լու- իմաստունների գործունեությունը, էությունը արծարծված է իրենց անունների մեջ: Enki, Ea-ՀԱՅԱ Աստծո ԱԲԳարները «յոթ իմաստուններն են ջրհեղեղից առաջ», որոնք եկել են Երկիր, որպեսզի քաղաքակրթություն բերեն ժողովրդին: Մի տեքստում Urukը- Ուրուկը թվարկում է անդրջրհեղեղյան «Յոթ իմաստուն թագավոր ների ու եօթը անդրջրհեղեղյան իմաստնության ուղիները: U-An Օ-ԱՆ, U-An-dugga- Օ-ԱՆ Ձուկա, Enmedugga- Էն-մե-ձուգգա, Enmegalamma-Էն-Մեծ-Արամմա, Utuabzu-Ութու-Աբձու, Enmebulugga- Էն-մե-բհուրուքքա-Փհուրիգներ, An-Enlilda- Ան-Էն-Լիլդա»: Յուրաքանչյուր Abgal-Աբգար Պաշտպան-Իմաստուն Աստված ուներ իր Մեծ դերը, կառավար ման ուղղությունը: Նրանք իշխեցին Հուր-կրակի, Բժշկության, Իրավունքի- Օրենքների, Արհեստների եւ Արվեստների վրա:

«Յոթ իմաստուն թագավորներից այսօր առանձնացնենք Մեծ Արամ Իմատուն Արքային-Արամազդ Աստծուն, Արամ Նահապետին, ով իր Կայծակնեղեն Թուրը տվեց Հայկ նահապետին՝ Հաղթանակը կնքելու համար:

Ուրը-Ուրոսը (Ուլոսը)՝ Արամ Նահապետի որդին

Հինեբրայական ավանդություն-գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում: «Հրեական հնախոսության» Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Ուրոսը (Ուլոսը) համարվում էր Սեմի ժառանգներից Արամ նահապետի որդին (այսինքն՝ հրեական ավանդությունը հայերին համարում է իրենց՝ սեմիտներին ազգակից): Սա սխալ եզրակացություն է:

Ըստ մեր ուսումնասիրության՝ հինեբրայական այս ավանդության համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»: Ուրոսը (Ուլոսը) Արամ Նահապետի որդին է, իսկ Արամ Նահապետը էա-Էնկի Հայայի որդին է, Իմաստուն Աստված Էն Մեծ Արամմայի Որդին, որը Արեւի տիտղոսակիր է, Արեւի խորհրդի կրողը:

Սասունցի Դավիթ Թագավորի եւ Դավիթ՝ Իսրայելի Թագավորի համեմատական ընդհանրության նկարագրից հատվածներ:

-Սասունցի Դավիթ Թագավորը եւ Իսրայելի Դավիթ Թագավորը դիցապատմական կերպարներ են:

Սասունցի Դավթի եւ Իսրայելցի Դավթի կերպարը համատեղվում է. իրականում նույն կերպարն է:

Իսրայելի թագավոր Դավիթը ծնվել է Բեթղհեմ գյուղում –

-Սասունցի Դավիթը ծնվել է Սասունում՝( Արեւմտյան Հայաստանի Բեթլիս քաղաք):

— –Երկնքից Մանանան թափվում է, առատորեն լինում է Մուշի դաշտում, Սասունում։ Առաջանում է հարավից քամու բերած դեղձենու, ծիրանենու ծաղկեփոշուց, որը նստելով ծառերի վրա, դառնում է մեղրանման զանգված։

– –«Երկնքից մանանա է իջնում» ամեն առավոտ առատությամբ թափվում էր Սինա անապատում….

Այն ժամանակ Տէրն ասեց. <Վեր կաց օծիր դորան, որովհետեւ սա է։ Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ.» Դավիթը եղբայրների մէջ ութերորդ էր: (/4/0″Ա Թագ. 16։12, 13

-Պետք է նշել, որ « իւղի եղջիւրն ամ-քաղ- այծեղջյուր» պատկանում է Մեծ Արամ Իմաստուն -Արամ Նահապետին, որից, ըստ հայոց ավանդության, նա սնվում էր:

Սակայն օծվելուց հետո Դավիթը Իսրայելի թագավոր է դառնում դեռ որոշ ժամանակ հետո։

Սասունցի Դավիթը Սասունը ազատում է թշնամիներից, վերակառուցում է Սասունը, կառուցում է Մարութա Վանքը, ամուսնանում է Խանդութ- Խաթունի հետ, ունենում է Մհեր որդի:

-Սասունցի Դավիթը հեռանում է Սասունից, գնում է օտար երկրներ՝ նրանց մեջ կարգ ուկանոն հաստատելու: Յոթը տարի չի գալիս Սասուն, փաստորեն, այդ տարի ների ընթացքում Սասունցի Դավիթը թագավորում է Իսրայելում: -Երբ Դավիթը վերադարձավ Սասուն, իր հունդը իրեն սպանեց: -Դավիթը Մհերին անիծեց -անժառանգ ու անմահ մնաս», Մհերն իր Քուռկիկ Ջահարիով փակվեց Ակռավաքարում:

Սասունցի Դավիթ հսկան նախրորդ է, «Վայրի գազաններ բըներից փախան, Աղվես, նապաստակ, գել, եղնիկ, ուլ բըռնեց» Բոլոր կենդանիներին խառնել է իրար, բոլորը ենթարկվում են Սասունցի Դավթին:

Իսրայելի Դավիթ թագավորը հովիվ է, պահում է ոչխար:

Սասունցի Դավիթը Առյուծաձեւ է. Առյուծածին Դավիթը ձեւում, մեջտեղից կիսում է ժողովրդի հացի ճանապարհին կանգնած չար Առյուծին, երկու մասի է բաժանում, մեկը դնում է ճամփի էս դին, մեկելը էն դին:

-Իսրայելի Դավիթ թագավորը «գառնուկին խլում է արջի ճանկերից, երախից։ Եվ երբ արջը կանգնեց ետեւի թաթերի վրա, տղան բռնեց նրան ու գետին տապալեց»։

Ահա, միայն մի քանի հավաստիացնող փաստեր եւ նմանօրինակ բազմաթիվ փաստեր դեռ կան, որոնք ապացուցում են, որ Սասունցի Դավիթը եւ Իսրայելի Դավիթ թագավորը նույն դիցապատմական կերպարն են:

Հին եւ Նոր Կտակարանի մաքրագրումով Հայ եկեղեցու մաքրագործումով Հայ էթնոտեսակի հավատի պատմության վերաշարադրանքով, վերականգնել Հայ էթնոտեսակի Աստվածածին Առաքելությունը, որն էլ առաջնորդելու է Ազգն ու Պետությունը:

Բերենք մի քանի անհերքելի փաստեր, որոնք հաստատում են Հիսուս Քրիստոսի՝ Հայ Հավատի մշակույթի պատկանելիության մասին:

Եբրաները Հիսուս Քրիստոսին ասում են ( եբր.՝ יֵשׁוּעַ יֵשׁוּעַ‎, Յեշուա Մաշիախ, Յեշուա կամ Հեսուա, որը նշանակում է Հիսուսը Մասիսից Ահ-Աստված իմաստն ունի: Նշանակում է, որ եբրաները գտնում են, որ ՀԻՍՈՒՍԸ Աստված է եւ Մասիսից:

Նոր Կտակարանում նշված է, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է Բեթղեհեմում: Իսրայելում կա 12 գյուղ Բեթղեհեմ անվամբ: Իրականում որտե՞ղ է ծնվել Հիսուսը Քրիստոսը, հայտնի չէ:

Հիսուս Քրիստոսը ծնվել է Արեւմտյան Հայաստանի Բեթլիս քաղաքում- Ձեթի Լույս-Աստվածային Լույս – քաղաքում եւ Մայրամ Աստվածուհին Դավթի ցեղից է:

– Վանի Մհերի դռան Աստվածների արձանագրության մեջ կարդում ենք

Haldini Alsiuse Հալդինի Ալ-սիուսե – (Հի-սիուսե) al-կարմիր siuseԱրեւի գաղափարագիրն է:

Հալդինի Ալ-սիուսե (Հիսիուսե)– Հալդին Ալկարմիր Արեւ է,

Քրիստոսը՝ Հիսուսէ – Քրիստոսը կարմիր Արեւ է

Քրիստոս Հիսուսը ունի ե՛ւ երկրային, ե՛ւ երկնային կյանք:

Haldini Alsiuse- Հալդի Ալհիսուսը ունի եւ երկրային, եւ երկնային կյանք, նույնիսկ իր Ոսկյա կառքն ու արտահագուստն ունի Արդինի տաճարում

Ըստ ավանդույթի, Նոյը Մասիս լեռան վրա գտնվելով, որպես փրկության հույս՝ գագաթից տեսել է հյուսիսափայլը: Նոյի անունը ըստ Բերեսոսի՝ Քսիս-Ութ-հրուց է- Միգուցե Հիսուս ութ- հրուց: -Xհis-ut-hrus. Sis it hrus- Զհիուսութրահ-Քսիսութհրոս –նշանակում է՝ Արեւ -Ութ- րահ-Աստված, Հիսուս Քրիստոս- անվան մեջ հեռացված է Ութը:

Ինչու՞ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, ինչու՞ գնաց Երուսաղեմ- միգուցե մարդկու թյանը դարձի բերելու խնդի՞ր էր դրված:

Իսկ Հայաստանում Հայոց Արեւապաշտական հավատի եւ կրոնի հետ միախառնվել էր հունա-հռոմեական աղանդավորական- հեթանոսական կրոնը. ներթափանցել հունա- հռոմեական բարքերին ու անբարո սովորույթներին համապատասխան օրենքներ:

Հայոց Հինգ Արեւապաշտական Աստվածները՝ ԱՐԱՄԱԶԴ, ԱՆԱՀԻՏ, ՏԻՐ, ՎԱՀԱԳՆ, ՄԻՀՐ Աստվածների պաշտամունքը վերածվել էր հեթանոսական աղանդի: Հայաստանում ապականվել եւ արատավորվել էր Հայոց արեւապաշտական Աստված ների գործունեությունը. նույնիսկ Անահիտ Աստվածուհուն վերագրվում էր անմաքուր ու անբարո վարք, բարոյազրկված բնույթ, որը անհարիր էր Հայոց Հավատին ու ավանդներին:

Հիսուս Քրիստոսը եկավ եւ հենց ուղիղ Հայոց Խաչը բերեց: Հայոց Խաչը, որ հայերը նորեն ուղղվեն, վերականգնեն հայոց հավատը, ավանդները, սակայն Նոր Կտակարանում նույնպես տեղ գտան օտար պատմություններ, օտար ավանդներ, որոնք մեր ազգային էությանը եւ ավանդներին հակասում են:

Հիսուս Քրիստոսի Խաչը նույն Սասունցի Դավթի Խաչ Պատրաստին – պատ-ռահ-աստ վեր աջ թեւին Արեւխաչն է, Կեռխաչն է, Հայոց Աստվածածին հավասարաթեւ Խաչն է:

Աղոթքը նույնպես նույնն է՝ Ձուկ, Հացն ու գինին, Տեր Կենդանին:

Քրիստոսը Էա-Հայա-Աստծո կերպն է Երկրի վրա, այն պատկանում է հայ մշակույթին: Օան – Ձուկ-Քուրմը իր գլխին ԽԱՉ էր կրում, Ձուկը Խաչի խորհրդակիրն է, այստեղից ունենք «Գլխին ձկան խաչ» արտահայտությունը: (հատված «Հայոց հին եւ նոր հավատ»-Հ.Կ.)

Նմանօրինակ բազմաթիվ բացահայտումները ուսումնասիրելու, գաղափարական, քաղաքա կան- հասարակական հակասությունները հաղթահարելու, Ազգի գոյատեւումը եւ զարգացումը Բնօրրանում հաստատելու համար անհրաժեշտ է «Աստվածաշունչ»ի ճշմարիտ Գիր ու Խոսք:

Հայրենագիտության մեջ տեղ գտած պատմամշակութային կեղծարարությունը, ժողովրդական բարքերի մեջ արդեն որդեգրած խեղաթյուրված խորթ սովորույթներն ու բարքերը վերաշարադրել ընդդիմախոսական գիտական աշխատանքներով:

–Ազգային դաստիարակության արմատավորման, Ազգային ավանդական գաղափարախոսության զարթոնքի շրջանակներում վերախմբագրել, վերաշարադրել ժողովրդական ավանդազրույցները, ժողովրդական խոսքը, ավանդները.

ա) Բարեւը, Օրհնանքը, Բարեբանումը, բարի խոսքը, բարեկիրթ վարքը, քաղաքակիրթ վերաբերմունքը, հարգանքը, սերը, քաջությունը, ուժը, հայրենասիրությունը Հայ սերնդի կրթության դաստիարակության ավանդների մեջ պետք է արմատավորել:

բ)Չարություն, նախանձ, անեծք, ողորմելի, ողբ, ստրկամտություն սերմանող ստեղծա գործական թեկուզ ամենատաղանադավոր աշխատանքները հեռացնել ուսումնական ծրագրից:

գ)«Աստվածաշնչում՝ Հին եւ Նոր Կտակարաններում գրագիրների կողմից տեղ գտած չարանենգ ատելությունը, դավ, կռիվ, թշնամանք, հալածանք, ազգային-կրոնական խտրական վերաբերմունք, ստրկամտություն, աղքատություն, թշվառություն քարոզող դոգմատիկ գաղափարները փոխարինել հայոց հավատի եւ կրոնական համակարգին բնորոշ, բարեպաշտական, բանախոսական դրույթներով:

Հայոց Հնգամատեա Դոգմատիկ Գաղափարը հայ ժողովրդին կհամակարգի միասնականության եւ բարեկեցության մեկ հավատի շուրջ:

– դ) Ազգային խնդրի կարեւորագույն մաս է կազմում արտերկրի հայը, Հայաստանի եւ արտերկրի հայերի փոխհարաբերությունը պետք է մեծացնել եւ այն դարձնել ավելի հաստատուն: Գաղափարախոսության եւ գործնական քայլերի միջոցով արտերկրում ապրող հային ներգրավել Հայաստանյան կյանքի, մշակույթի, տնտեսության մեջ, այնպես, որ սերունդը ինքը զգա իրեն Հայաստանի մաս- մասնիկ:

Արեւմտյան Հայաստան Պետության

Լուսավորության Նախարար

Կարինե Հայրապետյան

24.12.2015 թ