Սադամ Հուսեինի թոռը ճանաչվել է 21-րդ դարի ամենախիզախ տղան

New York Times”-ը իր ամենաբազմազան թոփ շքերթների շարքում այս անգամ անդրադարձել է “21-րդ դարի ամենախիզախ և անվախ տղային”:

Այդ տղան Իրաքից է` Մուստաֆա Սադամ Հուսեին:  Նա Սադամ Հուսեինի 14 ամյա թոռնիկն է, ով վերջինն է եղել, որ զենքը ձեռքին դիմադրել է շեյխ Նավաֆ Զայդանի առանձնատան վրա ամերիկյան հատուկ ջոկատների հարձակման ժամանակ: Այդ պահին տանը կենդանի մնացած միակ մարդն էր նա, իսկ կողքին ընկած էին հոր, հորեղբոր և իրենց անվտանգության աշխատակցի դիերը:

Ըստ այդ հարձակմանը մասնակից ամերիկյան զինվորներից մեկի վկայության, երբ նրանք ներխուժել են տուն,  Մուստաֆան նրանց վրա կրակ է բացել ավտոմատով: Թվով 400 ամերիկյան զինվորներ շրջափակել են նրան: Իր աչքի առաջ հոր ու հորեղբոր սպանությունը տեսնելուց հետո նա սպանել է 14 ամերիկացիների` սնայպերով:

Սադամ Հուսեինի թոռան հետ պայքարը տևել է մոտ 6 ժամ:

Երբ ամերիկացիները սպանել են տղային, չեն հավատացել, որ այդքան ժամանակ նրանց դիմադրողը մեկ հոգի էր, ավելին, նրանց  ապշեցրել է այն, որ այդ մեկը իրականում երեխա էր:

Մուստաֆայի մասին հոդվածի վերջում New York Times-ի լրագրող  Ռոբերտ Էյսկը նշել է. “Եթե մենք ունենայինք այս տղայի նման մի հոգի , ապա մենք նրա արձանը կկանգնեցնեինք ամեն քաղաքում:Կխոսեինք նրա խիզախության մասին ամենուր և ամեն պահի, և նա օրինակ կլիներ մատաղ սերնդի համար, կլիներ մեկը, ում հետ կկարողանային համեմատել”:

www.maxpark.com