Կարդացի Ս.Ղազարյանի հարցազրույցը և խորը հիասթափություն ապրեցի: Զարմանալի է որ,Սահմանադիր Գերագույն Իրավարար Ատյանի ղեկավար ներկայցող անձը, չճշտված տեղեկություններ է դնում շրջանառության մեջ և այս անգամ ինքն է դառնում մեկ այլ կեղծիքի հեղինակ:
«2004 թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում մի խումբ ազատամարտիկների կողմից ստեղծվեց Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ կառույցը` ֆրանսահայ, ազատամարտին մասնակցություն ունեցած Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ» սա կեղծ է և չի համապատախանում իրականությանը :
Ես ինքս այդ Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի անդամ եմ եղել կարճ ժամանակով և վաղուց չեմ մասնակցում այդ խորհրդի աշխատանքներին բայց հարկ եմ համարում կատարել մի քանի ճշտումներ:
Իրականում պատմությունը այսպիսին է,
2004թ-ին մի խումբ մտավորականներ և մի քանի ազատամարտիկներ միացան և Շուշիում հռչակեցին «Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհուրդը»: 2004թ-ին Արմենակ Աբրահամյանը որևէ լուրջ դերաակատարություն չի ունեցել և չէր գլխավորում այդ աշխատանքները: 2004թ-ից մինչև 2007թթ Ազգային Խորհրդի գործունեության մասին ավելի լավ կպատմի Արմենակը: Մինչև 2007 թ.թ խորհուրդը հանդես է եկել կոլեգիալ, այդ տարիների մամուլի հրապարակումներից կտեսնեք որ, խորհրդի անունից Արմեակի հետ հանդես է գալիս նաև հուշարձանագետ Սամվելը Կարապետյանը: 2007թ. ի հունվար 20 -ին Փարիզում կայացվեց ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐՈՒ ՊԱՇՏՕՆԱԿԱՆ Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր Ը ՝ «ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐՈՒ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ»:
Արմենակը Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհրդի նախագահ է դարձել 2008թ-ին: Արևմտյան Հայաստանի հայերի Ազգային Խորհուրդը վերանվանվել է և դարձել է «Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդ» 2011 թ-ին :
Հիմա հարցը այս անձին ,«ի՞նչու եք առանց այն ել մեր մոլորված ժողովրդին նորից մոլորեցնում և սուտ ու սխալ տեղեկություններ տարածում Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի հետ կապված, որն է նպատակը» :