Ոստիկանները մեկ շաբաթ անց հայտնաբերել են «Բժիշկ ով» սերիալի աստղին, որն անհետացել էր Լոս Անջելեսում

Ոստիկանները ողջ հայտնաբերել են «Բժիշկ Ով» սերիալի դերասանուհի Տանյա Ֆիարին, որը սեպտեմբերի 9-ին անհետացել էր Լոս Անջելեսում, հայտնում է The Sun-ը։

Պարբերականի տեղեկություններով՝ ոստիկանությունը հաստատել է, որ դերասանուհու գտնվելու վայրը պարզվել է սեպտեմբերի 13-ին։ Դերասանուհին իր բնակարանը լքել էր առանց դրամապանակի եւ բջջային հեռախոսի։

Ոստիկանությունը հավելել է, որ տեղեկացրել է ընտանիքին, սակայն Տանյա Ֆիարի ազգականը՝ Կուդզի Մանիանդեն, հայտարարել է, որ հարազատաները սոցիալական ցանցերին են տեղեկացել, դերասանուհուն հայտնաբերել են, իրավապահները նրա մորը չեն զանգել։

«Մայրը փորձում է զանգահարել իրավապահներին, քանի որ սոցիալական ցանցերում նմանատիպ լուրեր է տեսել։ Նրա խոսքով՝ ինքը չի հավատա, քանի դեռ չի տեսել կամ չի խոսել դստեր հետ»,- պարզաբանել է ազգականը։

Բրիտանացի դերասանուհի Տանյա Ֆիարը, որը հայտնի է գիտա-ֆանտաստիկ «Բժիշկ Ով» սերիալում կատարած դերով, Լոս Անջելեսում անհետացել է նախորդ շաբաթ։ Արտիստին վերջին անգամ տեսել էին սեպտեմբերի 9-ին Լոս Անջելեսի շրջաններից մեկում՝ Հոլիվուդ-Բոուլում։ Սոցիալական ցանցում Ֆիարի վերջին հրապարակումը թվագրվածխ է օգոստոսի 31-ով։