Լոս Անջելեսում հայտնվել են պաստառներ՝ հաջակցություն Արցախի և հայ ժողովրդի։ «Խաղաղություն Հայաստանին», «Ճանաչիր Արցախը», «Կանգնիր հայերի կողքին, վաղը կարող է չափազանց ուշ լինել» գրություններով պաստառները հայտնվել են քաղաքի գովազդային վահանակների վրա՝ Rose and Alex Pilibos հայկական դպրոցի սաների ջանքերով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախմբի գրասենյակը։
Այդօրինակ ցուցանակներ են հայտնվել նաև Նյու Ջերսիի Փաթերսոն քաղաքի մատույցներում։