Լոս Անջելեսից Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող ինքնաթիռը

Լոս Անջելեսից դեպի Հայաստան է ուղևորվել ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը տեղափոխող «Քաթար էյրվեյզի» ինքնաթիռը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

«Սպասում ենք, որ 12:50-ի սահմաններում կհասնի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան»,-հայտնում են կոմիտեից: