Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Ալեքս Վիլանուևան հաղորդագրություն է տարածել, որտեղ անդրադառնում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին․
«Լոս Անջելեսի շրջանի շերիֆի բաժանմունքը հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ծավալվող բռնություններին, որոնք թեև Լոս Անջելեսից 7 200 մղոն հեռավորության վրա են, բայց մեր համայնքում շատերի համար ծայրահեղ և անմիջական նշանակություն ունեն: Մենք լսում ենք ձեզ և հասկանում ենք:
Փաստորեն Լոս Անջելեսի շրջանումում ավելի շատ հայկական ծագում ունեցող մարդիկ են ապրում, քան բուն Հայաստանից դուրս գտնվող աշխարհի ցանկացած այլ վայրում:
Մենք ականատես ենք և դատապարտում ենք Արցախում քաղաքացիական անձանց նկատմամբ բռնությունները և հարձակումները:
Մենք ողջունում ենք համերաշխության խաղաղ ցույցերն այստեղ՝ Լոս Անջելեսում, և ձեզ հետ կանգնած ենք խաղաղության մեր ընդհանուր պահանջով»։