Լոս Անջելեսի հայերը CNN-ից պահանջում են լուսաբանել արցախյան պատերազմը

«Աշխարհը պիտի լսի մեր ձայնը, սփյուռք» կոչով Լոս Անջելեսում բնակվող հայերն այսօր բողոքի ակցիան են սկսել ամերիկյան CNN հեռուստաընկերության շենքի դիմաց:

Բողոքի ացիան սկսվել է տեղական ժամանակով 16:30-ից և շարունակվում է մինչ այժմ։

Հարյուրավոր հայեր հեռուստաընկերությունից պահանջում են լուսաբանել Արցախում ընթացող պատերազմը։

Որպես բողոքի նշան հավաքվածները փակել են նաև 101-րդ մայրուղին (freeway)՝ Highland Avenue-ի հատվածից։ Մայրուղում կայանելով իրենց մեքենաները՝ հայերը պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները ու վանկարկել «Հաղթելու ենք», «Հայաստան», «Ղարաբաղը մերն է»։

Հեռուստաընկերության դիմաց բողոքի ակցիան շարունակվում է արդեն վեց ժամ։

freenews.am