Մարդիկ Գլենդելում պետք է հանրային վայրերում դիմակներ կրեն, այլապես կտուգանվեն՝ սկսած առաջին զգուշացումից։
Նախորդ շաբաթ Գլենդելի քաղաքային խորհուրդը հաստատեց քաղաքի հանրային կանոնները խախտողների համար նախատեսված տուգանքների ցանկը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Գլենդելը շարունակում է իր ագրեսիվ մոտեցումները COVID-19-ը հաղթահարելու ուղղությամբ՝ դիմելով խիստ միջոցների։
Նոր կարգի համաձայն առաջին զգուշացումը կարժենա $400, երկրորդ զգուշացման դեպքում քաղաքացիները ստիպված կլինեն վճարել $1.000, իսկ երրորդի դեպքում՝ $2.000։ Տուգանքները նույնն են բիզնեսի համար։
Հավելենք, որ Գլենդելում բիզնեսի սեփականատերերն իրավունք ունեն մերժել ծառայություն մատուցել ցանկացած մարդու, ով չի կրում դիմակ կամ հրաժարվում է պահպանել սոցիալական հեռավորություն։