Հուլիսի 9-ին ՝ ժամը՝ 19։00-ին, Վերանդա ռեստորանային համալիրում տեղի կունենա ProjectOne բենդի համերգը։ Երկար դադարից հետո սիրված բենդը վերադառնում է։ Նրանք առաջիններից էին, ովքեր կարանտինային օրերին փորձեցին լայվ համերգ կազմակերպել և լցնել մարդկանց առօրյան որակյալ երաժշտությամբ։ Ապրիլի 23-ին կազմակերպած բենդի այդ անակնկալը մեծ արձագանք ստացավ, ինչն էլ ստիպեց նրանց կրկին վերադառնալ։ Հանդիսատեսը կարոտել է նրանց։
Այդ օրը բեմում լինելու է նաև DJ Տիգրան Մանսուրյանը։
Բենդի հավատարիմ երկրպագուները կարող են շտապել և ամրագրել տեղերը, քանի որ այն խիստ սահմանափակ է։ Համերգը կազմակերպում է Grand Party ընկերությունը և Վերանդան ռեստորանային համալիրը։