ԱՄՆ-ն Հայաստանին 5,4 մլն դոլարի նոր օգնություն է տվել կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու համար

Մինչ օրս Միացյալ Նահանգները կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է նոր հավելյալ աջակցություն՝ 5,4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով: Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Բացի դրանից՝ ընթացիկ ծրագրերից միջոցներ են վերաուղղորդվել կորոնավիրուսի հետևանքները մեղմելու աշխատանքներին՝ դրանով իսկ այդ ուղղությամբ մեր ընդհանուր ներդրումը դարձնելով 6,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս միջոցներով աշխատանքներ են իրականացվում Հայաստանի մի շարք ոլորտներում՝ առողջապահություն, տնտեսություն, հանրային կապեր ու հաղորդակցություն և աջակցություն համայնքներին։