Ֆլորիդան բացում է լողափերն ու այգիները

Նահանգապետ Ռոն Դեսանտիսը վերջերս թույլատրեց որոշ լողափերի և այգիների վերաբացումը, եթե դրանց վերագործարկման դեպքում հնարավոր լինի ֆիզիկական հեռավորության ու անվտանգության այլ կանոնների պահպանումը։ Հյուսիսային Ֆլորիդայի մի շարք լողափեր առաջիններից են, որ թույլ տվեցին մարդկանց վերադառնալ հանգստի այս ձեւին՝ COVID-19-ի տարածումը կանխելու համար դրանց փակումից ի վեր։ 

Դեռ մարտին մի շարք պաշտոնատար անձինք քննադատության էին ենթարկվել գարնանային հանգստի օրերին լողափերը բացելու համար: Վարչական շրջանների մեծ մասը, ի վերջո, փակեց լողափերը՝ ի պատասխան COVID-19-ի վտանգի կամ բաց պահեց՝ սահմանելով շատ խիստ սահմանափակումներ: Այլ առավել մասշտաբային լողափեր, ինչպիսին Մայամիի լողափն է, փակվեցին պետական հրամանով: Fox13-ն այս թեմայով իր հոդվածում թվարկել է բոլոր այն լողափերը, որ «բացելու են իրենց դռները»։