Լոս Անջելեսում Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկահայ գործարարների մի մասը լքել է դահլիճը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե լոսանջելեսյան այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը չի այցելել հայոց եկեղեցի, ինչն առաջացրել է ոչ միայն տեղի հոգեւորականների, այլեւ աշխարհականների խոր զարմանքն ու զայրույթը. «Միտինգի մասնակցում է, հարկ չի համարում եկեղեցի մտնել»,- հոգեւոր խորհրդի ժամանակ օրերս ասել է լոսանջելեսյան ներկայացուցիչը։

Ի դեպ, նույն անձը հոգեւոր խորհրդի անդամներին տեղեկացրել է նաեւ, որ գործարարների հետ Փաշինյանի հանդիպման ժամանակ ամերիկացի հայ գործարարների մի մասը լքել է դահլիճը՝ «ջուր է ծեծում, ասելիք չունի» հիմնավորումով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: