Լոս Անջելեսում չեղարկվել է «Տերմինատոր.Մութ ճակատագիր» ֆիլմի պրեմիերան

Լոս Անջելեսում չեղարկվել է «Տերմինատոր.Մութ ճակատագիր» ֆիլմի պրեմիերան Կալիֆոռնիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Paramount Pictures-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Տերմինատորի» վեցերորդ մասի ցուցադրությունը պետք է կայանար երկուշաբթի՝ «Չինական թատրոնում»: «Հաշվի առնելով այդ շրջանում բռնկված հրդեհները՝ Paramount-ը և Skydance-ը չեղարկել են «Տերմինատոր.Մութ ճակատագիր» ֆիլմի գիշերային պրեմիերան Լոս Անջելեսում», – ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ֆիլմի պրոդյուսերն ու սցենարի հեղինակը Ջեյմս Քեմերոնն է, որը նկարահանել է նաև «Տերմինատոր» (1984) և «Տերմինատոր 2. Դատաստանօ օրը» (1991) ժապավենները: Ֆիլմի ռեժիսորը Թիմ Միլլերն է, դերերում՝ Առնոլդ Շվարցենեգեր և Մակկենզի Դևիս:

Կալիֆոռնիայում արտակարգ դրություն է մտցվել անտառային հրդեհների պատճառով: Իշխանությունները հայտնում են, որ տարհանման ուղերձ է հղվել  գրեթե 200 հազար մարդու այն տարածքներից, որոնք գտնվում են վտանգավոր գոտում: Ըստ նահանգապետ Գեվին Նյուսոմի՝ հրդեհը սպառնում է հարյուրավոր շինությունների:

Երկուշաբթի Առնոլդ Շվարցենեգերը Twitter-ում գրել է, որ հրդեհների պատճառով ինքը ևս ստիպված է եղել հեռանալ իր տնից:

Tert.am