Լոս Անջելեսում հիանալի եղանակ է. Աննան էլ է ինձ հետ. հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ. Նիկոլ Փաշինյանը՝ լոսանջելեսահայերին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն ԱՄՆ-ում է՝ Լոս Անջելեսում: Քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետը, դիմելով լոսանջելեսահայերին, տեղեկացրեց.

«Մենք գտնվում ենք Լոս Անջելեսում, որտեղ հիանալի եղանակ է, հիանալի մթնոլորտ: Այսօր՝ ժամը 16.00-ին, սպասում ենք բոլորիդ Գրանդ փարկում, որտեղ տեղի կունենա մեր սպասված հանդիպումը: Դեռ անցյալ տարվանից ենք այս հանդիպումը պլանավորել՝ հեղափոխությունից անմիջապես հետո, բայց հանգամանքների բերումով չստացվեց: Ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի, սիրում եմ բոլորիդ: Աննան էլ է ինձ հետ, ինքը հիմա հեռախոսն է բռնել, որ ես ուղիղ եթեր մտնեմ, որովհետև սելֆի սթիք չունենք: Լավ եղեք, կհանդիպենք»:

aravot.am