«Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»․ Փաշինյան

Երեկ Լոս Անջելեսում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հետաքրքրվել են՝ արդյո՞ք հանդիպել է Ջորջ Սորոսի հետ և ինչպե՞ս է վերաբերվում այն պնդումներին, որ ինքը «Սորոսի մարդն է»:

Ի պատասխան Ն. Փաշինյանն ասել է, որ Դավոսի ֆորումից առաջ «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր Ջորջ Սորոսը ցանկություն էր հայտնել հանդիպել իր, սակայն հագեցած գրաֆիկը թույլ չի տվել։

«Հիմա 2 վարկած կա։ Առաջին վարկածը․ դավադրության տեսության հեղինակներն ասում են՝ հա, ուրեմն ինչ-որ տեղ պլանավորվել է, այնտեղ, որտեղ պլանավորվում են Ձեզ հայտնի հեղափոխությունները, իսկ այնտեղ, որտեղ պլանավորվում են հեղափոխությունները, պակաս կասկածանքների և տառապանքների մեջ չեն, որովհետև ասում են՝ չհասկացանք, եթե այս հեղափոխությունը մենք չենք արել, ապա այդ ո՞վ է  համարձակվել առանց մեր թույլտվության անի հեղափոխություն։

Այնպես որ, ես բոլոր կողմերին խնդրում եմ հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում, և ոչ թե իրենց կաբինետներում և իրենց աշխատանքային սեղանների տակ մտած, ապա գիտեն՝ ով է արել հեղափոխությունը և ինչպես։ Հեղափոխությունը եղել է ուղիղ եթերում, և այս պատմությունը երկար տարիների պատմություն ունի»,- նշեց նա։

Նաև հավելել է, թե այս հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը, և նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշներին՝ ինչ-որ օտար մարդկանց, նրանք անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին. «Նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ինչ-որ բան խառնեն, նրանք ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապատվությանը»։

Վարչապետը բոլոր կողմերին կոչ արեց հանդարտվել, որովհետև նրանք, ովքեր եղել են ՀՀ-ում և ոչ թե իրենց աշխատասենյակներում, գիտեն, թե ով ու ինչպես է արել հեղափոխությունը: Նա նշեց` հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, և այս պատմությունը նոր չի սկսել, դա շատ երկար տարիների պատմություն ունի, և բոլորի աչքի առաջ է ստեղծվել, ձևավորվել, տեղի ունեցել:

«Մի ժամանակ կար, որ այդ պատմությանը հետևում էր 5 մարդ, հետո 50, հետո 500 մարդ, հետո` ամբողջ հայությունը: Այս հեղափոխությունն արել է հայ ժողովուրդը: Եվ նրանք, ովքեր ուզում են հայ ժողովրդի հեղինակային իրավունքը վերապահել ուրիշների` օտար մարդկանց, անարգանքի են ենթարկում հայ ժողովրդին: Նրանք այնպես մտածել են նախկինում, նրանց կառավարման արդյունքն է այդպիսին եղել, նրանք մտածել են, թե հայ ժողովուրդն ինքնություն չունեցող, կամք չունեցող, նպատակներ չունեցող, կառավարելի ժողովուրդ է: Իրենք սովորել էին, որ ժողովուրդը չի որոշելու, թե ընտրություններում ով պետք է դառնա պատգամավոր: Ոչ, այդպես չի լինելու, հայ ժողովուրդը պետականություն, ինքնություն, արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, և նրանք, ովքեր ուզում են Սորոս կամ ուրիշ բան խառնել, ընդամենը ուզում են վիրավորած լինել հայ ժողովրդի արժանապտվությանը»,-ասաց նա:

168.am