Լոս Անջելեսում ոստիկանությունը բացահայտել է նիգերիացի հանցագործների 46 միլիոն դոլլարի խարդախության գործը

Ճապոնացի կնոջ և ամերիկացի կապիտանի հարաբերությունները սկսվել էին Սիրիայում՝ ինտերնետային սոցիալական ցանցի միջոցով: Այն աստիճանաբար վերածվել էր ինտերնետ-սիրավեպի 10 ամիս տևող ամենօրյա էլէկտրոնային նամակագրությունից հետո: Արդյունքում կինը սննկացավ 200.000 դոլլարով այն բանից հետո՝ երբ պարտքով փող վերցրեց իր քրոջից, նախկին ամուսնուց և ընկերներից, որպեսզի օգներ կապիտանին: Տերրի Գարսիան ուներ պլան՝ տանել ադամանդներ Սիրիայից:

Ֆեդերալ իշխանությունները հանգեցին ճապոնուհիների դեպքի վրա, որը հայտնի էր դատական փաստաթղթերում <<FK>> հապավմամբ: Հինգշաբթի օրը ոստիկանությունը հրապարակեց մեղադրական եզրակացություն, որով մեղադրվում էր 80 մարդ՝ 6 միլիոն դոլլար գողության մեջ, ովքեր փորձ էին անում լրացուցիչ 40 միլիոն դոլլար գողանալ տարբեր կեղծարարությունների միջոցով՝ ուղղված տարեց մարդկանց խաբելու և կանանց ռոմանտիկ ծուղակի մեջ ներքաշելու մեջ:<<Մենք կարծում ենք, որ սա ԱՄՆ պատմության մեջ նմանատիպ ամենախոշոր դեպքերից է,- ասեց գործը քննող քննիչը,- և մենք ձեռնարկում ենք ամեն հնարավորինը՝ հետագա նման դեպքերը կանխարգելու համար>>: Հետաքննությունը սկսվել է 2016 թվականին մի կնոջ բանկային հաշվի պատմությունից: Կանանցից շատերը ճապոնացի կնոջ նման կորցրել են հարյուրավոր դոլլարներ: Ճապոնուհու հարաբերությունները սկսվել էին 2016 թվականից էլէկտրոնային կայքերի միջոցով: Շուտով Գարսիան ռոմանտիկ առաջարկություններ է սկսել անել: Նա կնոջը ասել էր իբրև Սիրիայում մենակ իրեն են թույլատրել օգտվել հեռախոսից՝ հատուկ թույլտվության շնորհիվ:Ընդհանուր հաշվով խարդախության զոհերը գումարներ են ուղարկել ամերիկյան, անգլիական և թուրքական բանկային հաշիվներին: Հինգշաբթի օրը իշխանությունները ձերբակալել են 14 մեղադրյալի, որոնք մեծամասամբ Լոս Անջելեսի շրջաններից էին: Իշխանությունները ակնկալում են այլ երկրների հետ համագործակցություն, մնացած մեղադրյալներին հայտնաբերելու համար:Բոլոր կեղծարարներին մեղադրանքներ են առաջադրվել՝ միմյանց հետ խարդախություն անելու նպատակով պայմանավորվածության, փողերի լվացման, և ծանրացնող հանգամանքներով կողոպուտի համար:

Աղբյուրը latimes.com