Գլենդելում հրդեհի պատճառով տարհանել են բնակիչներին

Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում տեղի ժամանակով առավոտյան 04.00-ին հրդեհ է բռնկվել: CNN-ի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի իշխանությունները ստիպված են եղել տարհանումներ իրականացնել:

Հրդեհը գրավել է շուրջ 25 հեկտար տարածք: Հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 215 հրշեջ և 3 ուղղաթիռ:Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: