ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է Fox-11 հեռուստաընկերությունը` հղում անելով ոստիկանության պաշտոնական տվյալներին:
Նշվում է, որ հրաձգություն կատարողը կին է, որը դեպքի վայրից դիմել է փախուստի: Ոստիկանությունը փորձում է պարզել նրա ինքնությունն ու շարժառիթները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում ավելի վաղ մեկ օրվա ընթացքում հրաձգության երեք դեպք էր գրանցվել: Ամենախոշորը Տեխասի Walmart առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունն էր, որի հետևանքով 20 մարդ մահացել էր, 26-ը՝ վիրավորվել: