Լոս Անջելես. Սան Վալեի բնակարաններից մեկում ոստիկանները հայտնաբերել են տղամարդու և կնոջ դի: Ոստիկանների համոզմամբ մարդասպանն ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել: Երկու տարեկան երխա ևս եղել է տանը, ով որևէ վնասվածք չի ունեցել:
Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր` նրանք հայտնաբերել են մոտ 30 տարեկան կնոջ դի, ով ունեցել է բազմաթիվ հրազենային վնասվածքներ, և 60 տարեկանին մոտ մի տղամարդու դի, ում վրա եղել է հրազենային մեկ մահացու վիրավորում: Ոստիկանությունն հայտնում է, որ ամենայն հավանականությամբ տղամարդը սպանել է կնոջը, այնուհետև ինքնասպան եղել: Ոստիկանները հայտնում են, որ մահացածները աղջիկ երեխայի ծնողներն են եղել: Երեխան ոստիկաների ժամանման պահին խաղալիքներով խաղալիս է եղել նույն տանը: Հարևանները ոստիկներին պատմել են, որ այդ բնակարանից հաճախ էր լսվում բղավոցեր և բռնության ձայներ:
Աղբյուրը https://abc7.com/2-found-dead-after-apparent-murder-suicide-in-sun-valley/5479861/#