Գլենդելի ոստիկանությունը կոչ է անում վարորդներին սթափ վիճակում նստել մեքենայի ղեկին

Ռոբերտ Քեչումյանը ձերբակալվել էր սթափության թեստի անհաջող փորձից հետո: Ոստիկանության սպա Զաբունյանը տեսել էր, թե ինչպես է Քեչումյանը իրեն անխոհեմ պահում մեքենան վարելիս, որն ընթանում էր Բրանդ պողոտայից դեպի Կոլորադո: Մեքենան կանգնեցնելու պահին երկու վրդոհված վկաներ բղավում էին Քեչումյանի վրա, որ նրա կարող էր այդպես վարելով սպանել իրենց ընտանիքներին: Քեչումյանին սպասվում է մինչև 15 հազար դոլլար տուգան: Տուգանքն իր մեջ ներառում է փաստաբանի ծառայությունները, տուգանքները, և ալկոհոլիզմի դեմ նախատեսված դասընթացները:Ամեն օր ավելի քան 30 մարդ ԱՄՆ-ում մահանում են վթարներից, որին մասնակից է լինում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող վարորդ: Ստացվում է ամեն 51-րդ րոպեին մեկ զոհ: Չկա որևէ արդարացում: