Օգոստոսի 6-ին Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է 28-ամյա Պաբլո Լոպես Սիլմարին՝ կողոպուտի մեղադրանքով: 2019 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 15 անց 55 րոպեին Գլենդելի ոստիկանները տեղեկացան, որ քաղաքի Սան Ֆերնանդո 3812 հասցեում գտնվող Ամերիկայի բանկում կողոպուտ է տեղի ունենում: Տղամարդը, ով հետագայում պարզվեց Պաբլո Լոպեսն էր, պայուսակով մտել էր բանկ, և մոտեցել բանկի դրամարկղին: Լոպեսը գրություն էր ցույց տվել, որում նա պահանջում էր գումար, և գրված էր նաև որ իր մոտ կրում է զենք և պայթուցիկ նյութ:
Գլենդելի ոստիկանության բաժինը տեղեկացվել էր, և անմիջապես շրջափակել բանկը: Լոպեսը բանկից դուրս էր եկել առանց պայուսակի և գումարի, և նրան առանց որևէ միջադեպի ոստիկանները ձերբակալել են: Պարզվել է, որ պայուսակում ոչ պայթուցիկ նյութ է եղել, ոչ զենք: Լոպեսը այժմ պայմանական վաղաժամ ազատ է արձակվել: Գործը ուսումնասիրելու համար հանձնվել է Լոս Անջելեսի դատախազությանը: Ցանկացած մեկը՝ ով տեղեկատվություն ունի այս դեպքի հետ կապված, խնդրում ենք կապվել Գլենդելի ոստիկանություն՝ 818-548-4911 հեռախոսահամարով: