Գլենդելի ոստիկանությունը զգուշացնում է.մգեցված ապակիներով երթևեկության կարգի մասին

Հուլիսի 31-ին Գլենդելի ոստիկանության աշխատակիցները քաղաքի ամբողջ տարածքում 184 մգեցված ապակիներով մեքենաներ են առանձնացրել: Ամբողջովին մգեցված ապակիները կարող են գեղեցիկ նայվել, բայց նաև անվտանգության համար վտանգի աղբյուր կարող են հանդիսանալ: Հասկանալի է, որ որոշ մարդիք ցանկանում են պաշտպանել իրենց անձնական կյանքը, կամ կարգավորել մեքենայի միջի ջերմաստիճանը, սակայն անվտանգությունը պետք է լինի առաջնային: Մգեցված ապակիները կարող են խանգարել իրավապահ մարմիններին, ինչպես նաև փրկարար ծառայություններին դժբախտ պատահարների ժամանակ: Մգեցված ապակիները կարող են խանգարել նաև վարորդներին նկատել անցորդներին և անցումները՝ հատկապես եղանակային վատ պայմանների և վատ լուսավորության ժամանակ:

Ինչ կարող է լինել, եթե ոստիկանը կանգնեցնի մեքենան նման դեպքերում.եթե ձեզ կանգնեցրել է ոստիկանը, և մգեցման կանոնները չեք պահպանել համաձայն Կալիֆորնիայի օրենսդրության, ապա ձեզ կարող են տալ այսպես կոչված <<ուղղման տոմս>>:

Եթե դուք ներկայացնեք դատարանին ապացույցներ, որ վերացրել եք իրավախախտումը, դատարակը կարող է չեղարկել տուգանքը՝ կախված իրավախախտում կատարելու տարածքից: Եթե հանդիսանաք կրկնակի իրավախախտ, կարող եք հղում ստանալ այն մասին, որ չեք ուղղել սխալը, ինչը կարող է բալ ավելացնել ձեր վարորդական իրավունքի վկայականում և մեծացնել տուգանքի չափերը:

Սեղմեք հղումի վրա, համապատասխան օրենքի մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար. https://bit.ly/2K8IMij