Վերջին տարիներին Գլենդելի ոստիկանը ավելի քան 100 անօրինական քարտեր է առգրավել վարորդներից՝ որոնք նախատեսված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի կարողանային կայանել ավտոմեքենան հատուկ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված վայրերում: Մեքենա կայանելու վայրերը հաճախ դժվար է լինում գտնել, և որոշ վարորդներ հաշմանդամների համար նախատեսված քարտերն անօրինական են օգտագործում: Ընդ որում անօրինական օգտագործելը քրեական պատասխանատվություն է նախատեսում՝ համաձայն Կալիֆորնիայի նահանգի տրանսպորտային միջոցների օգտագործման օրենքի, և կարող է առաջացնել մեծ չափի տուգանքներ: Տուգանքը կարող է հասնել 250-ից մինչև 1000 դոլլարի: Դատարանի որոշմամբ օրինախախտը կարող է ենթարկվել նաև մինչև 6 ամիս ազատազրկման: Դրանից բացի դատարանը կարող է նշանակել 1500 դոլլար քաղաքացիական տուգանք: Կալիֆորնիայում թողարկվել են 2.9 միլիոն նմանատիպ քարտեր, և վիճակագրության համաձայն ամեն 10-րդ վարորդ անօրինական օգտագործում է դրանցից: Գլենդելի ոստիկանությունը հորդորում է հանրությանը զերծ մնալ անօրինական օգտագործումից:
Գլխավոր Լոս Անջելես Հաշմանդամության քարտերի անօրինական օգտագործում. Գլենդելի ոստիկանությունը զգուշացնում է