Գլենդելի ոստիկանության բաժնի քննիչները դիմում են հանրության օգնությանը՝ Գլենդելի 28-ամյա բնակչի սպանությունը բացահայտելու համար

2019 թվականի օգոստոսի 5-ին, մոտավորապես ժամը 21։20-ին, զոհը արական սեռի մի անձի ուղեկցությամբ իրենց մեքենայի մոտ զբոսնելի են եղել Բոինթոն թաղամասում, երբ մի տղամարդ է մոտեցել նրանց հետևից, և կրակահերթ արձակել տղամարդկանց ուղղությամբ: Տուժողը վիրավորում է ստացել և ընկել գետնին: Գլենդելի ոստիկանությունը արագ արձագանքել է և ցուցաբերել առաջին օգնություն, սակայն տուժողը մահացել է ստացած հրազենային վիրավորումներից:

Ականատեսը նկարագրել է հանցագործին, նշելով , որ նա սպիտակամաշկ է եղել, մոտ 50 տարեկան, սափրված չի եղել ըստ երևույթին ահագին ժամանակ, հագին եղել է մուգ հագուստ և ակնոց:

Զոհված անձի անունը դեռևս չի հրապարակվում:

Եթե որևէ մեկը ունի տեղեկատվություն, որը կարող է օգնել հետաքննությանը, խնդրում ենք զանգահարել Գլենդելի ոստիկանության բաժանմունք 818-548-4911 հեռախոսահամարով: Եթե ցանկանում եք գաղտնի մնա ձեր անունը, խնդրում ենք զանգահարել Լոս Անջելեսի տարածքային հանցագործության կանխարգելման բաժին 1-800-222-TIPS (800-222-8477) հեռախոսահամարներով, կամ օգտվեք www.lacrimestoppers.org հասցեից:

Աղբյուրը glendaleca.gov