Տղամարդը մահացու հրազենային վիրավորում է ստացել Գլենդելի իր տան մոտակայքում

Երկուշաբթի երեկոյան տղամարդը գտնվում էր Գլենդելում՝ իր տան մոտակայքում, երբ մահացու հրազենային վիրավորում ստացավ հետևից հարձակված անձի կողմից բացած կրակից: Ժամը 9:15-ի մոտակայքում Բոյնտոն փողոցի և Պալմեր պողոտայի խաչմերուկում ոստիկանները հայտնաբերել էին զոհին, ով մահացել էր դեպքի վայրում: Գլենդելի ոստիկանության բաժանմունքի աշխատակից Դան Սաթլեսը հայտել է, որ ականատեսի հաղորդմամբ հանցագործը մոտ 50 տարեկան տղամարդ էր:

Հանցագործության շարժառիթը բացահայտված չէ:

Զոհը այցելել էր ընտանիքի անդամներին , ովքեր ապրում էին հարևանությամբ: Նա տան մոտակայքում շանն էր զբոսնելու դուրս հանել մեկ այլ տղամարդու հետ միասին, երբ դեպքը տեղի է ունեցել:

Զոհի անունը չի հրապարակվում:

Աղբյուրը nbclosangeles.com