Գլենդելում տղամարդուն կրակել են ընտանիքի անդամների աչքի առաջ

Գլենդելում լազերային պիտակավորման կենտրոնի մոտ տղամարդուն կրակել են ընտանիքի անդամների աչքի առաջ. կրակողը դիմել է փախուստի։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը ավտոկայանատեղիում` նախքան լազերային կենտրոնի փակվելը։ Ոստիկանությունը հայտնել է, որ վկաների ցուցմունքների համաձայն` կողոպտիչները կրել են դիմակմեր, և փորձել են կողոպտել տղամարդուն և նրա ընտանիքին։ Հանցագործներից մեկը կրակել է, իսկ մյուսները դիմել են փախուստի։ Ականատես Ռուբիկը պատմել է, որ նա աշխատելիս է եղել լազերային պիտակավորման կենտրոնում, երբ կրակոցի ձայներ է լսել, և կողպել է դռները։ Նա պատմել է, որ 8 հոգանոց խումբը` ներառյալ երեխաներ, ովքեր Հայաստանից էին եկել, ավտոկայանատեղիում ընկել են ծուղակը: Վկայի ներկայացմամբ կողոպտիչները 4 հոգի են եղել, կրել են դիմակներ և ձեռնոցներ, և ունեցել են առանց պետհամարանիշի ավտոմեքենա։ Ռուբիկը պատմել է, որ Հայաստանից եկած տղամարդկանցից մեկին կրակել են հենց ընտանիքի անդամների առաջ։ Գլենդելի ոստիկանությունը դեպքը որակել է որպես կողոպուտ։ Աշխատակիցները պատմել են, որ տուժողները գնումներ կատարելիս են եղել Գլենդել Գալերեայի մոտակայքում։ Տուժողին տեղափոխել են Լոս Անջելեսի բժշկական կենտրոն, նրա վիճակը կայուն է։ Ոստիկանությունը հայտնել է, որ տեղանքի հնարավոր բոլոր տեսանկարահանված տեսանյութերն ուսումնասիրվելու են կրակողին և կողոպտիչներին բացահայտելու համար։ Լազերային կենտրոնի աշխատակիցները հայտնել էին, որ տուժող ընտանիքը կիրակի օրը պատրաստվում էր վերադառնալ Հայաստան։

Աղբյուրը` nbclosangeles.com