Տղան մեղադրվում է ընկերուհու սպանության փորձի մեջ

Մայրը եւ դուստրը պայքարում են իրենց կյանքի համար Գլենդելի իրենց բնակարանում դաժան ծեծի ենթարկվելուց հետո:

Հարեւաններից եղել են  զանգեր 911, ովքեր լսել էին, որ մոտ 4:15-ից վիճաբանություն է եղել կեղմերի միջև:  Այնուհետեւ մայրը ևս կարողացել է  կապ հաստատել ոստիկանության հետ:

Մայրը լսել էր, թե ինչպես է դուստրը գիշերը վիճում իր ընկերոջ հետ: Որոշեց նայի թե ինչ է կատարվում, երբ տեսավ, թե ինչպես է տղան ծեծում իր աղջկան: Այնուհետև տղամարդը շուռ է եկել և նրան նույնպես սկսել է հարվածել ինչ-որ առարկայով: Հարևանը, ով ցանկացավ, որ անունը մնա գաղտնի, ասեց, որ նա արթնացել էր իրենց բղավոցներից: Նա երիտասարդ կնոջ ճիչեր էր լսել:
Երկու կանայք տեղափոխվել են հիվանդանոց, երկուսի մոտ էլ ախտորոշվել է գլխի ծանր տրավմաներ: Աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկան տուժածների անունների մասին:
Ոսիկանությունը փնտրում է սև կամ արծաթե մեքենա 0252932 պետհամարանիշներով: Ովքեր նկատեն նմանատիպ մեքենա, խնդրում ենք զանգահարել ոստիկանություն:

Աղբյուրը` foxla.com