Նոր ուժգին երկրաշարժ` Կալիֆորնիայում

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում կրկին ուժգին երկրաշարժ է գրանցվել`ամենահզորը վերջին 20 տարում: 7,1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է անապատում:

Երկրաշարժի հետևանքով էլեկտրամատակարարման խափանումներ են գրանցվել, վնասվել առանձին կառույցներ`պատեր են ճաքել, ապակիներ կոտրվել, գազի խողովակների վնասման հետևանքով հրդեհներ են բռնկվել, հայտնում է BBC-ին:

1 մարդ է թեթև տուժել:

Օջախը գտնվել է ոչ մեծ խորության վրա՝ 900 մ: Էպիկենտրոնը Ռիջքրեսթ քաղաքից 240 կմ հեռավորության վրա էր դեպի հյուսիս-արևելք: Ցնցումները զգացվել են նաև Նևադայում և Լոս Անջելեսի խաղաղօվկիանոսյան ափին:

Կալիֆորնիան սեյսմավտանգ տարածաշրջան է, այդ տեղով է անցնում Սան Անդրեաս խզվածքը:

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հարավում հուլիսի 4-ին վերջին 20 տարում ամենաուժգին երկրաշարժն էր գրանցվել: Այն զգացվել է նաև Նևադայի որոշ հատվածներում:Ինչպես հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը, 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Մոհավել անապատում, Լոս Աջելեսից մոտ 240 կմ հեռավորության վրա: Օջախի խորությունը մոտ 9 կմ էր: