Օրերս իր ծննդյան տոնն է նշել Գլենդելի ամենապահանջված վարսահարդարներից մեկը՝ YANS-ի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը

Օրերս իր ծննդյան տոնն է նշել Գլենդելի ամենապահանջված վարսահարդարներից մեկի՝ YANS գեղեցկության սրահի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը: Հայտնի մասնագետն իր օրը նախընտրել է անցկացնել համեստ միջավայրում, մտերիմների և ընկերների շրջանում: Ինչպես նկատել են Տիգրանի մտերիմները` վերջինս նախընտրում է չհրավիրել իր այն ծանոթներին, ովքեր «ծրարով» գումար են բերում: Նման մարդիկ երկրորդ անգամ պարզապես չեն հրավիրվում Տիգրանի առիթներին: Երեկույթի մթնլորտն իր ելույթներով ավելի է «տաքացրել» Project #1 խումբը:

Տեղեկացնենք, որ հայ վարսահարդարի հիմնադրած սրահն ամենապահանջվածներից է ողջ Գլենդելում: Այն առանձանանում է իր հարմարավետ, յուրօրինակ, հաճելի ու տրամադրող միջավայրով և պրոֆեսիոնալ մոտեցմամբ: Հայկական Yans-ում մատուցվում են գեղեցկությանն ու խնամքին վերաբերող մի շարք ծառայություններ: Yans-ն այսօր պահանջված է գլենդելահայերի շրջանում, իսկ Տիգրան Հովհաննիսյանն իր ուրույն ոճով առանձնահատուկ տեղ ունի այս ոլորտում և պահպանում է այդ տեղը՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի, սկզբունքայնության: